Փակ շուկայի գետնանցումը վերանորոգումից հետո նորոգման կարիք ունի (տեսանյութ, լուսանկարներ)
Բլոգոսֆերա
Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է․
«Այս նկարներում Փակ շուկայի դիմացի վերջերս հիմնանորոգված գետնանցումն է։
Հիշեցնեմ, որ այս գետնանցումը հանդիսավոր վերաբացվել է ընդամենը կես ամիս առաջ։
Ու հիմա քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ ուզում են ՝ շատ նորմալա, որ այսքան ժամանակում արդեն պատերի կեսն աղակալել է, խոնավության հետքեր են, իսկ առաստաղի մի հատվածից էլ կաթում է»։



