«Ալիևը հավատարիմ է գործընթացին, ինչպես և Փաշինյանը». Կլաար
Արտաքին ՔաղաքականՀարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսվել է «30-ամյա հակամարտության ավարտից հետո»։
«Եվ կարծում եմ, որ զարմանալի կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ նորմալ լիներ վերջին լայնածավալ պատերազմից ընդամենը երկու տարի անց։ Դա ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունենան քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, ինչպես և վարչապետ Փաշինյանը։ Բայց կրկին, սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ»,- APA գործակալության հետ զրույցում ասել է Կլաարը։
APA-ն ավելի ուշ խմբագրել է հարցազրույցի ռուսերեն թարգմանությունը` Կլաարին վերագրված` «Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի» խոսքերը փոխարինելով` «Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, ինչպես և Փաշինյանը» խոսքերով: