Դիլիջանի ոլորաններում Mercedes-ով սահելով հայտնվել է փոսում․ վարորդը եղել է սթափ
Արտակարգ ՊատահարՄարտի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։40-ի սահմանում Տավուշի մարզի բնակիչ, 56-ամյա Հրաչյա Կ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահելով հայտնվել փոսում, գրում է shamshyan.com-ը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Տուժածներ չկան: