Archbishop of France’s Marseille arrives in Armenia China's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU ties Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars 

Ղարիբաշվիլին Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել է ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ներդրման հարցը

Georgia

Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որի ժամանակ Անդրեասյանը կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:

Ողջունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է հայ-վրացական բազմակողմ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է, որ Վրաստանին և Հայաստանին կապում են դարավոր պատմությունը և բարիդրացիական հարաբերությունները: Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը կնպաստի հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով բարեկամական սերտ համագործակցությունը ՀՀ-ի և Վրաստանի միջև:Նախարարը այս համատեքստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու փոխհամագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության բնագավառներում: Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ համատեղ ծրագրերի իրականացումն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամական կապը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու համար՝ կարևորելով կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:

Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը, որի կարևոր ձեռքբերումներից է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության հուշագրի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Նա հայտնել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ընդլայնելու համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով ՀՀ և Վրաստանի այլ ուսումնական հաստատություններ ու կրթագիտական կառույցներ ևս:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ ուղղված ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ներդրմանը, ինչպես նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրի կարևորությանը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:

Մշակույթի ոլորտում նախարարը կարևորել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Նա հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ 2023-24 թթ.-ին կազմակերպելու փոխադարձ մշակույթի օրեր: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ աշխատանքները համակարգելու նպատակով հայկական կողմը մշակել է «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի  նախարարության միջև Հայաստանում և Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը դեռևս գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում և շուտով կներկայացվի վրացական կողմին՝ փոխհամաձայնեցման:

Քննարկվել են նաև սպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:   ՀՀ ԿԳՄՍ նախարարը Վրաստանի վարչապետին  տեղեկացրել է Հայաստանում նախատեսվող միջազգային մարզական միջոցառումների՝ Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների և Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունների մասին:

Նախարարն անդրադարձել է նաև երիտասարդական քաղաքականության բնագավառում համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությանը՝ ընդգծելով հայ-վրացական երիտասարդական ֆորումի անցկացումը, որի նպատակն է զարգացնել երկխոսությունը երիտասարդների  միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ukraine is on an “irreversible path” to NATO - Secretary General Stoltenberg is in KyivKazakhstan to not act as mediator in Armenia, Azerbaijan FMs' meetingArchbishop of France’s Marseille arrives in ArmeniaMediaHub: Armenia's Pashinyan to not attend Putin's inaugurationChina's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU tiesTurkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The Dvin
Most Popular