ԶԼՄ-ները հայտնում են, որ Մեսսին բանակցություններ է վարում միայն մեկ ակումբի հետ
ՍպորտԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին բանակցություններ է վարում կարիերան միայն «Պարի Սեն Ժերմենում» շարունակելու շուրջ, հայտնում է արգենտինական Ole պարբերականը։
Հարձակվողը ցանկանում է մնալ Եվրոպայում եւ ֆրանսիական ակումբի հետ քննարկում է եւս մեկ տարով նոր պայմանագրի ստորագրումը։ «Ինտեր Մայամին», որը պատկանում է Դևիդ Բեքհեմին և նույնպես հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով, արգենտինացուն կարող է ձեռք բերել միայն 2024 թվականի ամռանը Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտից հետո։
Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնել էր, որ «Ինտեր Մայամին» շատ առատաձեռն առաջարկ է արել Մեսսիին։
Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին։ Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում նա Ֆրանսիայի առաջնության 21 խաղում դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։