«Ուրարտուի» և «Փյունիկի» հաղթանակները
ՍպորտՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» ընդունեց «Լեռնային Արցախին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։
Աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Թեմուր Ջիկիան, ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը եւ հարձակվող Նարեկ Գրիգորյանը։
«Ուրարտուն» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լեռնային Արցախը» 8-րդն է՝ 21 միավոր։
Չեմպիոն «Փյունիկը» տանը մրցեց «Նոայի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։ Գոլի հեղինակ դարձան կիսապաշտպան Էդգար Մալաքյանն ու բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը։
Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր
«Ուրարտու» - «Լեռնային Արցախ»՝ 3:0
Թեմուր Ջիկիա, 26, Եվգենի Ցիմբալյուկ, 45, Նարեկ Գրիգորյան, 54, 11մ
«Փյունիկ» - «Նոա»՝ 2:0
Էդգար Մալաքյան, 42, Լուկա Յուրիչիչ, 71