Այսօր այցելեցինք Մեծամորի Պատմահնագիտական արգելոց-թանգարան. Աննա Հակոբյան
Բլոգոսֆերա

Այսօր այցելեցինք Մեծամորի Պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ լուսանկարներ հրապարակել այցելությունից:
«Անպայման այցելեք՝ առավելեւս, եթե չեք եղել։ Կտեսնեք, օրինակ, 4 հազար, 5 հազար տարի առաջ ստեղծված եւ մեր հողում պահպանված ոսկյա զարդեր, զենքեր, դամբարանում հայտնաբերված տղամարդու ոսկորներ՝ մոտ 4 հազար տարեկան։ Կլսեք չափազանց հետաքրքիր փաստական տվյալներ»,- գրել է նա։