Անհայտ հանգամանքներում հրդեհ է բռկվել 35-ամյա արցախցու Alfa Romeo-ի շարժիչի հատվածում
Արտակարգ ՊատահարՄարտի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտակայքում ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռկվել Արցախի Հանրապետության բնակիչ 35-ամյա Էդգար Հարությունյանին պատկանող Alfa Romeo մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում։