yellowheart.-ը ներկայացրել է «էլի ես ու դու» իր հիթային երգի նոր տարբերակը (տեսանյութ)
Տեսանյութերyellowheart.-ը ներկայացրել է իր հիթային երգի նոր տարբերակը՝ այն կատարելով իր նորաստեղծ բենդի հետ։ «էլի ես ու դու» երգը երգչուհին թողարկել էր մեկ տարի առաջ, որն անմիջապես վիրուսային տարածում էր գտել TikTok-ում եւ այլ սոցիալական հարթակներում։ Տեսահոլովակը YouTube-ում գրանցել է ավելի, քան 2,7 միլիոն դիտում։
«Մեկ տարի առաջ էս օրերին թողարկեցի հայտնի «Էլի ես ու դու»-ն: Հենց էս երգով ա ամեն ինչ սկսվել, ու հենց դրա համար էլ մի տարի հետո որոշեցի Vol.2 -ը ստեղծել՝ արդեն իմ բենդով, հուսամ կհավանեք ու կտարածեք»,-տեսահոլովակին կից գրել է երիտասարդ երգչուհին։