Մեծ Բրիտանիայում բանտի 18 աշխատակցուհիներ ազատվել են աշխատանքից՝ բանտարկյալների հետ հարաբերություններ ունենալու համար
Այլ

Մեծ Բրիտանիայում բանտի 18 աշխատակցուհիներ ազատվել են աշխատանքից բանտարկյալների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ երեք կանայք ոչ միայն կորցրել են իրենց աշխատանքը, այլեւ դատապարտվել են ազատազրկման։
Այսպիսով, 27-ամյա բրիտանուհուն բանտ են ուղարկել հեռախոսի համար, որը նա տվել էր 25-ամյա բանտարկյալին ինտիմ լուսանկարներ ուղարկելու համար։ Ազատազրկվել է նաև բանտի մեկ այլ աշխատակցուհի, ով բազմիցս հեռախոսային սեքսով է զբաղվել մեկ այլ հանցագործի հետ։ Երրորդ բանտապահը դատապարտվել է բանտարկյալներից մեկի հետ սեռական ակտի համար։
«Բանտային ծառայության աշխատակիցների ճնշող մեծամասնությունը աշխատասեր և նվիրված է, և մենք չենք վարանի պատժել նրանց, ովքեր խախտում են կանոնները», - ասել է բանտային ծառայության ներկայացուցիչը: