Մ23 ԵԱ. Մանվելյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
ՍպորտԿարապետ Մանվելյանը արծաթե մեդալ նվաճեց Ռումինիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ 55 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գերլարված պայքարում 3:7 հաշվով պարտվեց ռումինացի Դենիս Ֆլորին Միհային:
Մանվելյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել սերբ Սաբոլց Լոսոնկի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 7:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին, կիսաեզրափակիչում 1:1 հաշվով՝ վերջին միավորի առավելությամբ հաղթել էր թուրք Մուհամեդ Էմին Չակիրին: