Հայաստանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա մշակվում է. Զախարովա
Արտաքին Քաղաքական

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարվելիք աշխատանքային այցի մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այցը մշակվում է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա: