Բախվել են Երևան-Գյումրի երթուղու Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը, կան վիրավորներ Կանձրևի․ օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է Անի Քոչարի երկրորդ երեխայի սեռը Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը Եվրո-2024. Հայաստանի հավաքականի կազմը Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում` այսօր 18-ամյա դպրոցականը գրպանում կռփազենք ու ծալովի դանակ է պահել․ նա ձերբակալվել է Փաշինյանը գնացել է Անկարա, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի․ պատգամավոր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա. Վահե Հովհաննիսյան 

ՊՆ պաշտոնատար անձինք օտարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասի տարածքը. դատախազություն

Իրավունք

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2022 թվականին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը (զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով և հատուկ նշանակության 1.9 հա հողամասը) 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՌԴ քաղաքացի Գ.Վ.-ին:

Դատախազությունից հայտնում են, որ համաձայն առուվաճառքի պայմանագրի՝ Նախարարության անունից ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հ.-ի կողմից 2012 թվականի նոյեմբերի 13-ին տրված լիազորագրով` որպես լիազոր անձ, հանդես է եկել քաղաքացի Ա.Հ.-ն: Անշարժ գույքի՝ շինության և հողատարածքի վաճառքի գինը կազմել է 101 մլն 326 հազար դրամ: Առուվաճառքի պայմանագիրը վավերացրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն:

2012 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 10-ին Գ.Վ.-ն դիմումներ է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ (այսուհետ՝ Կոմիտե)՝ խնդրելով կատարել իրավունքի պետական գրանցում, սակայն Կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցման վերաբերյալ դիմումները՝ հիմնավորելով, որ գնված օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հանդիսանում է հատուկ նշանակության հողատարածք, որը չի կարող լինել քաղաքացու սեփականություն, ուստի դիմումին ընթացք կտրվի սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց և հասցեի որոշում ներկայացնելուց հետո:

Կադաստրային գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության և համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 27-ի թիվ 5 որոշմամբ, համայնքի գլխավոր հատակագծի կատարվել են փոփոխություններ. հողամասի «Հատուկ նշանակության հողեր» (ռազմական) նպատակային նշանակությունը փոփոխվել է՝ ստանալով «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» (հանգստի համար նախատեսված) նպատակային նշանակություն:

Կադաստրային գործում առկա է նաև Բերդկունք համայնքի ղեկավար Բ.Դ.-ի կողմից 2013 թվականին տրված տեղեկանք այն մասին, որ վերոնշյալ 1.73 հա (հողամասի չափը քարտեզագրման արդյունքում ճշգրտվել և նվազել է) հողամասը կառուցման և սպասարկման համար «չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ»:

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի 1136-Ա որոշմամբ, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի 5-րդ մայրուղու նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող, Գ.Վ.-ին սեփականության իրավունքով պատկանող 1.73 հա հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցվել է Բերդկունք համայնքի պարզեցված գլխավոր հատակագծում փոփոխության նախագծին: «Հատուկ նշանակության» նպատակային նշանակության հողերից փոխվել է «Հատուկ պահպանվող տարածքների» նպատակային նշանակության հողատեսքի, իսկ հողամասի գործառնական նշանակությունը «Հատուկ նշանակության» (ռազմական) գործառնական նշանակության հողատեսքից փոխվել է «Հանգստի համար նախատեսված» գործառնական նշանակության հողատեսքի: Նույն որոշմամբ հողամասի վրա գտնվող «Զորանոցի» գործառնական նշանակությունը փոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբի» գործառնական նշանակությունը՝ «Հյուրատան»:

Վերոնշյալ որոշման հիմքով՝ Գ.Վ.-ի անվամբ Կոմիտեի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 22-ին տրվել է վկայական, որով Բերդկունք համայնքի 5-րդ մայրուղու նրբանցքի 7 հասցեում գտնվող 1.73 հա հողամասի և շինությունների նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:

Վկայականի «Հողամասի բնութագրերը» մասում հողամասի նպատակային նշանակությունը նշված է «Հատուկ պահպանվող տարածքներ», գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ «Հանգստի համար նախատեսված», իսկ «Շինությունների բնութագրեր» մասում՝ շինությունների տեսակը փոփոխվել է. «Զորանոցը» անվանափոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբը»՝ «Հյուրատան»:

Վերը նշված փոփոխություններից վեց օր հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, Գ.Վ.-ն նշված հողատարածքը և շինությունները 158 մլն դրամով վաճառել է Կիպրոսի Հանրապետության քաղաքացի Է.Ա.-ին, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ արգելվում է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալը (բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք):

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են արարքի կատարման պահին գործող՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)՝ Դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքները 2023 թվականի մարտի 10-ին ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Մարտի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բախվել են Երևան-Գյումրի երթուղու Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը, կան վիրավորներ Կանձրևի․ օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է Անի Քոչարի երկրորդ երեխայի սեռը Արցախում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվ հասել է 300-ի (լուսանկարներ, տեսանյութ)Եվրո-2024. Հայաստանի հավաքականի կազմը Արտարժույթի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում` այսօր 18-ամյա դպրոցականը գրպանում կռփազենք ու ծալովի դանակ է պահել․ նա ձերբակալվել է Փաշինյանը գնացել է Անկարա, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի․ պատգամավոր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա. Վահե Հովհաննիսյան Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ Հայ Եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը Գունավոր մետաղների գներԱբովյան քաղաքում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ Զոհվել է 238 մարդ, ավելի քան 600 հոգի վիրավորվել է. «Հնդկական երկաթուղիներ» Նավթի գներն աճել են6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինը բլոգեր Օվսաննա Սողոյանն է Թայֆուն Ճապոնիայում. մեկ զոհ, անհետ կորածներ, վիրավորներ Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը կմասնակցեն աշխարհի ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ. Փաշինյանը պատվավոր հյուրերի ցանկում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր Արցախի ՊԲ-ն կրակ է բացել, չի համապատասխանում իրականությանը Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն ԱյվազյանԻշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. պատգամավոր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան և Super Жорик - Երևան Մինչև ժամը 18։00-ը կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Վթարավերականգնողական աշխատանքներ․ դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիայի որոշ հասցեների գազամատակարարումը Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է Ո՞վ է երգչուհի Բրյունետի հայրը և ի՞նչ առնչություն է ունեցել քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործի հետ. Hayastan.news Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է«Փաստ». Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը «Հրապարակ». Նե վինավատայա յա. նախարարի պաշտոնը Գրիգոր Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնո՞վ «Ժողովուրդ». Պետբյուջեի հաշվին շրջագայողը «Փաստ». Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների» «Հրապարակ». Փաշինյանը նոր ապաստան ունի. Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել «Ժողովուրդ». Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում «Փաստ». Բաբայանը փակուղում է հայտնվել «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան. ՔՊ-ականները սպասում են «Փաստ». «Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները» «Ժողովուրդ». Դատախազությունում խառնվել են իրար. ինչ է կատարվում Գողը խաղալիք ատրճանակով խանութ է թալանել և բռնվելBalenciaga-ն «կեղտոտ» սպորտային կոշիկներ է վաճառում 1550 դոլարովԱդրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Հրահանգել եմ հեռացնել ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները․ Ալեն Սիմոնյան
Ամենադիտված