Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ
PoliticalՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր պաշտոնից։
Պապիկյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ այդ մասին մամուլում լուրեր էին շրջանառվում։
«Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, չեմ պատրասվում հրաժարական տալ։ Եվ, այո, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները և թե որքան կհաջողվի այն իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց Պապիկյանը։