Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ «Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու ՈՒՂԻՂ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի «Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան «Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» «Կվտանգվի՝ կվերականգնենք, ինչպես 90-ականներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին 

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ. մարտի 15-ից հայտարարեց արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների  կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին: 

2023 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսություն սոլֆեջո և երաժշտական գրականություն դասավանդող մանկավարժական աշխատողները: 

Ատեստավորմանը կարող է մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, որը լրավճար կարող է ստանալ որևէ արտադպրոցական ուսհաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից: Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած:  

«Մենք առողջ սերունդ կրթելու խնդիր ունենք: Եթե մենք հենակետային մարզաձևերում այսօր մարզչի խնդիր չունենք, ապա շատ մարզաձևերում բարձր որակավորում ունեցող վերապատրաստված մասնագետների կարիք կա: Մենք պետք է ամեն ինչ անենք բարձր կարգի մարզիչներ ունենալու համար: Այս ատեստավորումը շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մարզիչները նախ ստուգեն իրենց գիտելիքները, բացի այդ մարզիչները կարողանան հավելյալ գումար ստանալ: Սպասում ենք մոտավորապես 200 հայտ»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղական Կարեն Գիլոյանը

2024 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական  աշխատողները: 

«Տասնամյակներ շարունակ մենք ուղղակի անտեսել ենք այս կրթական համակարգը և վարկաբեկել ենք երաժշտական և արվեստի դպրոցները, որի հետևանքով դրանք դուրս են մնացել քաղաքացիների պահանջարկի տրամաբանությունից: Եթե այս համակարգը չբարեկարգվեց, մենք, ըստ էության, չենք կարող խոսել կատարյալ կոնսերվատորիա ունենալու մասին: Կոնսերվատորիայի ներկան և ապագան ապահովելու են արվեստի և երաժշտական դպրոցները: Մասնագետների պակաս ունենք: Ես լիահույս եմ, որ սրանով ոլորտի հանդեպ հետաքրքրությունը կմեծանա»,-նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: 

Հաշվի առնելով, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են ըստ տարբեր համայնքների՝ կախված դրանց  բյուջեներից, սահմանվել է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ՝ ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300  դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար հարկերը և  տուրքերը հանած 100.000 դրամ,   ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը  և տուրքերը հանած՝ 80.000 դրամ, ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար հարկերը և տուրքերը հանած՝ 60,000 դրամ:  

«Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» էլեկտրոնային եղանակով /at.emis.am/` մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 18:00-ն: Կցելով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝ հայտ ներկայացնողը նույն էջում էլեկտրոնային եղանակով կստանա ծանուցում հայտի գրանցված լինելու մասին: Նախարարությունը կթողարկի նաև իրազեկող հոլովակ՝ հաջորդական քայլերի և դիմելու ընթացակարգի մասին, որը կտրամադրվի ԶԼՄ-ներին»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։  

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել ապրիլի 29-30-ը:  Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Փոխնախարարների խոսքով՝ դրանք բավականին դյուրին են: Ատեստավորումը հաղթահարած մանկավարժները մայիսից արդեն կստանան լրավճարներ, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլի համար:  

Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։ Կամավոր ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ:  

Մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին: 

ՀՀ կառավարության որոշմամբ արտադպրոցական ուսհաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 20 ժամ մանկավարժական աշխատանքի դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների: Վերջիններիս աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելուՈՒՂԻՂ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն էԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն էՈվ փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գանՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ»«Կվտանգվի՝ կվերականգնենք, ինչպես 90-ականներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարությունԵրևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածներիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվելՕրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքէջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ)
Ամենադիտված