19-ամյա վարորդը Lexus-ով ցած է ընկել Զոդի կամրջից․ կան վիրավորներ Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆ Կարմիր բերետավորը անպատժելիությունից ոգևորված հասավ Սարյան փողոց․ Գեղամ Մանուկյան Սկանդալային բացահայում․ Պարետ Հրայր Երեցյանը Երուսաղեմում հայկական հողերը վաճառել է հրեայի (տեսանյութ) 20 երեխաներ փոխադրող ավտոբուսը արգելափակվել էր․ փրկարարները դուրս են բերել Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 38-ամյա տղամարդու դի Քադաֆիի որդին հացադուլ է սկսել Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել «Թաքնված թվեր, անճշտություններ»․ ինչպե՞ս է հաջողվել գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը հաղթել խոշոր տենդերում Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի արդյունքները․ ովքեր են լավագույն եռյակում 

Առաջին դեպքը չէ, երբ իշխանությանն ուղղված քննադատությանը հետևում են հաքերային հարձակումներ. հայտարարություն

Հասարակություն

Լրագրողական մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նրան, որ հաքերային հարձակման արդյունքում կոտրվել է «Aravot.am» լրատվական կայքի յութուբյան ալիքը:

Հայտարարությունում ասվում է. «Մարտի 14-ին հաքերային հարձակման արդյունքում կոտրվել է «Aravot.am» լրատվական կայքի յութուբյան ալիքը, ջնջվել տեսանյութերի ողջ արխիվը։ Ըստ կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խմբագրությունն անոնս է տեղադրել հետևյալ բովանդակությամբ․ «․․․Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:  Այն վերաբերում էր մոտակա ժամերին հրապարակվելիք հետաքննական տեսանյութին։

Սա առաջին դեպքը չէ, երբ մտահոգիչ զուգադիպությամբ իշխանություններին հասցեագրված քննադատությանը հետևում են առցանց հարթակների նկատմամբ հաքերային հարձակումներ։ Տեղեկատվական անվտանգության մասնագետների նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս այդ գործողությունների ձեռագրի տեխնիկական ընդհանրությունը։ Մասնավորապես՝ մասնագետները նկատել են այս դեպքի և մեկ այլ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի յութուբյան ալիքի վրա այս տարվա հունվարին իրականացված հաքերային հարձակման տակտիկայի համընկնում։

Այս պայմաններում տարակուսանք է առաջացնում, երբ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ անհեթեթ և հեգնական մեկնաբանություններ են տարածում սոցցանցերում՝ մեղքը բարդելով նույն լրատվամիջոցի վրա։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպեսև «Aravot.am»-ը, առայժմ ձեռնպահ ենք մնում մեղադրանք ուղղել որևէ մեկի հասցեին, քանի դեռ ձեռք չեն բերվել ապացույցներ։ Սակայն մեզ իրավունք ենք վերապահում արձանագրել և համադրել փաստերը՝ հանրային ուշադրություն հրավիրելով դրանց վրա։

Արտահայտելով մեր վրդովմունքը լրատվամիջոցի նկատմամբ իրականացված հաքերային հարձակման կապակցությամբ՝ պահանջում ենք․

Իրավապահ մարմիններից՝ այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում կիբեր-հանցագործության մասին և անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար,

Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչներից՝ զերծ մնալ անհիմն ենթադրություններից և մեկնաբանություններից, որոնք ոչ այլ ինչ են, քան խնդրի էությունից ուշադրությունը շեղելու փորձեր։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ Արշակունյաց պողոտայում Նապոլին Ա Սերիայի վերջին տուրի խաղում հաղթանակ տոնեց Արցախում մի շարք հասցեներով հովհարային անջատումներ կլինեն Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական «Նապոլին» հաղթանակով ավարտեց մրցաշրջանը (տեսանյութ) 19-ամյա վարորդը Lexus-ով ցած է ընկել Զոդի կամրջից․ կան վիրավորներ Բենզեմայի գոլը «Ռեալին» փրկեց պարտությունից, «Աթլետիկոն» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ) Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆԺամանակակից աշխարհում ընտանիք երևույթը ավելի շատ բեռ է դառնում․ Սոս Ջանիբեկյան Կարմիր բերետավորը անպատժելիությունից ոգևորված հասավ Սարյան փողոց․ Գեղամ Մանուկյան Սկանդալային բացահայում․ Պարետ Հրայր Երեցյանը Երուսաղեմում հայկական հողերը վաճառել է հրեայի (տեսանյութ)Սպեցնազի Հովիկը 44-օրյայում շատերի կյանքն է փրկել. Գյումրիում բացվեց մայոր Սիմոնյանի արձանը Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը 20 երեխաներ փոխադրող ավտոբուսը արգելափակվել էր․ փրկարարները դուրս են բերել Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 38-ամյա տղամարդու դիՀայաստանը այս կարգի ողորմելի ղեկավար երբեք չի ունեցել. Արգիշտի Կիվիրյան Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենաներ․ կա վիրարավոր Քադաֆիի որդին հացադուլ է սկսելՋերմուկում իրականացվում է 15 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր. Քերոբյան Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանՎարչապետը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել«Թաքնված թվեր, անճշտություններ»․ ինչպե՞ս է հաջողվել գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը հաղթել խոշոր տենդերումՀայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի արդյունքները․ ովքեր են լավագույն եռյակումՎաղը կկայանա Գայանե Հակոբյանի՝ Աշոտ Փաշինյանի գործով դատական նիստըԱրմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին«Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել«Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել․ դավաճան անվանելը Փաշինյանի համար վիրավորական չի»«Նիկոլ, դավաճան». քաղաքացին գոռում է Փաշինյանի ուղղությամբ Հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինըՔաղաքացուն «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկելԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հող նախապատրաստել սադրանքի համարԳառնիի ճանապարհին ողբերգական դեպքից մահացած վարորդի 8-ամյա որդին մահացել է հիվանդանոցումՍյունիքում կանցկացվի «Ոչխարների խուզման» փառատոն․ բարձրաստիճան պաշտոնյաներ կմասնակցենԱրցախի Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառովՀացահատիկի, բուսական յուղերի գները նվազել են, բրնձի, շաքարի եւ մսի գները՝ աճել․ ՄԱԿ ՊԳԿՍպիտակում ավտոմեքենաների բախումից հրդեհ է բռնկվել, վարորդները հոսպիտալացվել ենԹե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն. Վարուժան ԳեղամյանԵկեղեցին նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրըՕդի ջերմաստիճանը կնվազի Վթարային ջրանջատում՝ Երևանի մի քանի վարչական շրջանում և Սիսիանում31-ամյա տղամարդը Լոռու մարզում գնացքի մասնակցությամբ դարձել է դժբախտ պատահարի զոհԿյանքից հեռացել է Արցախի վաստակավոր մանկավարժ Սմբատ ՍաղյանըԱրդյոք Առաքելական եկեղեցին կստեղծի իր կուսակցությունը. Hraparak.am Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին երթևեկությունը սահմանափակ է․ Լարսը բաց էՌուս խաղաղապահներն Արցախ են հասցրել 9 հազար տոննա մարդասիրական բեռԷրդողանի ու Ալիևի հայատյաց գիշատիչ բնույթը․ մանկամիտ պատրանքներից չազատվելը ստեղծում է նոր վտանգներ«Կառուցողական ու ջերմ քննարկում»Այո, ես մնում եմ Փարիզում․ Մբապե
Ամենադիտված