«Чудеса на виражах». Զախարովան Փաշինյանի՝ ԼՂ հարցով ՄԱԿ–ին դիմելու մասին
Տեսանյութեր
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Փաշինյանի այն խոսքերին, որ եթե Ռուսաստանը չի կարող խաղաղապահի դերն իրականացնել, պետք է դիմի ՄԱԿ-ին։
«Սա, գիտեք, կարելի է գնահատել միայն մեկ բառով՝ հրաշքներ թեքուղիներում («Чудеса на виражах»)։ Ես չեմ կարող ձեզ այլ սահմանում տալ: Ես նույնիսկ չեմ փորձի վերլուծել և ինչ-որ կերպ հանգել ինչ-որ եզրակացության, թե ինչ կարող էր նկատի ունենալ և ինչպես է դա առնչվում ինչ-որ բանի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Նա նշեց, որ չի հիշեցնելու պայմանավորվածությունների ու համաձայնագրերի մասին։ «Այս արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ ես չեմ պատրաստվում բացատրել այն: Սա բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր դաշնակից ու բարեկամ ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումը իրականացնել, հենց ինքը պիտի դիմի ՄԱԿ ԱԽ՝ ահազանգելով քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների վտանգի մասին ու նախաձեռնի Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկում։ Ընդ որում, ես որևէ կանխավարկած չունեմ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ, բայց վերջին երկու տարվա իրադարձությունների շարքը անհանստացնում է»։