Նոր Արեշի բնակարանում հրդեհ է բռնկվել․ մեկնել է հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ Էրդողանը կանցկացնի նախարարների ներկայիս կաբինետի վերջին նիստը Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ռոստովում ֆուտբոլային հանդիպման ժամանակ քամին շրջել է տրիբունան. զոհ ու վիրավորներ կան (տեսանյութ) Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից ԵՄ-ն հայտարարություն է տարածել Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Lարված իրավիճակ Վերին Լարսի անցակետի շրջանում ՝ կապված հեղեղումների սեզոնի հետ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Բլինքենը խոսել է Թուրքիային F-16-ների մատակարարման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի անդամների կարծիքի մասին Արցախում մայրը խոչընդոտել է հոր և երեխայի տեսակցությանը․ քրեական գործը վարույթ է ընդունվել 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը

Հասարակություն

Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին` առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեսքով, այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Այս անգամ Արցախ ճանապարհվեց 200 տոննա ալյուր:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Լաչինի շրջափակումից առ այսօր, Հիմնադրամը Արցախին նվիրաբերել է 100 տոննա պարենամթերք (մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ), 200 տոննա ալյուր,  211,000 կգ կարտոֆիլի սերմ և 21,600 լ արևածաղկի ձեթ:

Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեց նաև Արցախի հարցը: Համահայկական համախմբման շնորհիվ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով որոշում կայացվեց Արցախի ժողովրդին ապահովել առաջին անհրաժեշտության սննդամթերքով:

Հիշեցնենք, որ 2021-2022 թթ.–ին «Հայաստան» հիմնադրամն Արցախում իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյա շրջանի հաղթահարմանը։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, վերակառուցվել ու հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, կառուցվել են ավելի քան 52 կմ ռազմավարական ճանապարհներ, խմելու ջրի մատակարարման ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացմանն ուղղված տասնյակ ծրագրեր:

***

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1500 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
32-ամյա Ռիտա Օրան ժամադրության է գանցել «մերկ» զգեստովՄասկի հարեւանը քննադատել է միլիարդատիրոջըՆոր Արեշի բնակարանում հրդեհ է բռնկվել․ մեկնել է հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ Էրդողանը կանցկացնի նախարարների ներկայիս կաբինետի վերջին նիստըՎահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ռոստովում ֆուտբոլային հանդիպման ժամանակ քամին շրջել է տրիբունան. զոհ ու վիրավորներ կան (տեսանյութ) Արցախի Մարտունի քաղաքի բնակելի տան մեջ օձ է հայտնվել Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից ԵՄ-ն հայտարարություն է տարածել Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալLարված իրավիճակ Վերին Լարսի անցակետի շրջանում ՝ կապված հեղեղումների սեզոնի հետ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Բլինքենը խոսել է Թուրքիային F-16-ների մատակարարման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի անդամների կարծիքի մասինԱրցախում մայրը խոչընդոտել է հոր և երեխայի տեսակցությանը․ քրեական գործը վարույթ է ընդունվել Ռուսաստանն ու Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացրելԱԺ-ում կքննարկվի ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը Հայ զինծառայողների առեւանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արեւելք․ «Հետք» Վրաստանի դեսպանի հետ անդրադարձել ենք ծովային ճանապարհով բեռնափոխադրումների մեկնարկին․ Քերոբյան Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ հայկական շահերի հաշվին ռուս-ամերիկյան փոխգործակցությունը հին պատմություն ունի․ Այվազյան«Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․ Արմեն Գրիգորյան․ «Ազատություն»Շիրակի մարզպետի «հպարտության» առիթը և «բուռն» աշխատանքի իմիտացիանՌեփեր Megan Thee Stallion-ին կասկածում են «Ինտերի» խաղացողի հետ սիրավեպի մեջՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՈւղևորը բացել է ինքնաթիռի դուռը թռիչքի ժամանակ. նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում (տեսանյութ)Պաշտոնյաների որդիներից ովքեր և ինչու չեն ծառայել բանակումՌԴ իրավապահների հետ համագործակցությունը թափ է ստացել Արցախում տնտեսական խախտումների դեմ պայքարում. Արցախի պետնախարար ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա տուժածՍևանը շուտով կրկին սպասելու է կիթառով պոետներինՀիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ․ Վարդանյան Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆԱղունիկ խեղդած «ամենաանկեղծ» բնապահպանին Ալիևի խոստացածից քիչ գումար են հատկացրելՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ ՆԱՏՕ-ն լրացուցիչ 700 զինծառայող կուղարկի Կոսովո Սյունիքի մարզպետը դիստանցիա՞ է պահում ՔՊ-ից և ՔՊ-ականներիցՓաշինյանը և Զուպանչիչն ընդգծել են Ադրբեջանի կողմից ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու անհրաժեշտությունըՏղամարդն իր տան պատի մեջ թաքցված «սարսափելի» նկար է գտելՌԴ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի նկատմամբ Փաշինյանը շնորհավորել է ՌԱԿ-ին նոր ղեկավար մարմնի ընտրության առթիվ ԱՄՆ-ում նույն դպրոցն ավարտել են 12 զույգ երկվորյակներ և մեկ եռյակՀեղափոխական պաշտոնյաների օրինախախտ ազգականները՝ արտոնյալ՞Թուրքիայի հետ համագործակցությունը պայմաններ կապահովի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար․ Իրանի նախագահ Արդեն սկսվել են ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու շուրջ քննարկումները. սա բարդ ընտրություն է ենթադրում. Սանոսյան Ադրբեջանցի զինծառայող է մահացելԴատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը․ Շարմազանով Կադիրովը հայտարարել է ողջ Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտության մասինՔենդալ Ջենները թափանցիկ մաքսի զգեստով լուսանկարներ է հրապարակելՀՀ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են բարեկամական հարաբերությունների զարգացման մասին հարցեր Երեք անձ կալանավորվել է` ավելի քան 10կգ ընդհանուր քաշով թմրամիջոցների մաքսանենգության վարույթով Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքն էՊուտինը մեկնաբանել է Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումըՆԱՏՕ-ն և նրա ընդլայնումը դարձել են Ուկրաինայի հակամարտության հիմնական պատճառներից մեկը․ Վրաստանի վարչապետ
Ամենադիտված