Լևանդովսկի. մարդիկ կարծում են, որ ֆուտբոլիստները պարզապես ապրանք են և որ մենք անձնական կյանք չունենք
Սպորտ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է երկրպագուների քննադատության մասին՝ ասելով, որ նրանցից ոմանք մոռանում են, որ ֆուտբոլիստներն անձնական կյանքում նույնպես սեփական խնդիրներ ունեցող մարդիկ են։
«Երբեմն մարդիկ մոռանում են, որ մենք իրենց նման ենք, մտածում են, որ մենք մեքենաներ ենք, ռոբոտներ, որոնք չեն կարող վատ տրամադրություն ունենալ, կամ որ մենք չենք կարող վատ զգալ: Ոչ բոլորն ունեն նույն մտածելակերպը, բայց այդպիսի մարդիկ կարծում են, որ մենք պարզապես ապրանք ենք, որ մենք միայն մարզվում և խաղում ենք, որ այլ բան չունենք անելու, որ չունենք անձնական կյանք»,- Թվիթերում գրել է Լևանդովսկին,-գրում է armsport-ը։
34-ամյա Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։