Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունները
Արտաքին ՔաղաքականՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Քննարկվել են գործնական միջոցառումներ՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։