Բռնաբարության մեջ մեղադրվող Դանի Ալվեսը հացադուլ է հայտարարել
ՍպորտԲռնաբարության մեջ մեղադրվող բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնում է Cuatro al dia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա մարզիկը այս կերպ արձագանքել է կնոջից՝ Ջոանա Սանսից ամուսնալուծությանը։ Նշվում է, որ խաղացողը շատ նյարդայնացած է այդ որոշումից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանսը ամուսնալուծության հայց է ներկայացրել Ալվեսի կալանքի տակ հայտնվելուց հետո: Պարզաբանվել է, որ նա չի կասկածում տուժողի ցուցմունքներին և երկրար մտածելուց հետո է նման որոշում կայացրել։
Փետրվարի 10-ին Ալվեսը խոստովանել էր, որ սեռական հարաբերություն է ունեցել իրեն բռնաբարության մեջ մեղադրող աղջկա հետ։ Ընդ որում, հունվարի 20-ին ձերբակալված 39-ամյա մարզիկը պնդում է, որ համաձայնությունը փոխադարձ է եղել, և իր կողմից բռնության ակտ չի եղել։ Միաժամանակ բժիշկները հաստատել են, որ աղջիկը դիմադրության մասին վկայող վնասվածքներ ունի։