«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Նախկին գործարար պաշտոնյաների բիզնեսները՝ մինչ հեղափոխությունը և այսօր. Հարություն Փամբուկյան

Аналитический

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար մեղադրում են իրենց նախորդներին կոռուպցիայի, թալանի և մնացյալ՝ հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, դա, այնուամենայնիվ, չի խանգարում կառավարությանը միլիոնների հասնող հարկային արտոնություններ տրամադրել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։ Հեղափոխությունից ուղիղ հինգ տարի անց, հետ հայացք գցելով այն արտոնություններին, որոնք այս տարիների ընթացքում բաժանել է Փաշինյանի կառավարությունը, պարզ է դառնում մի օրինաչափություն` դրանցից ամենախոշորները բաժին են հասել հենց նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։

Դիցուք՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի բիզնեսները հեղափոխությունից հետո բավական արտոնյալ կարգավիճակում են:  «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին։ Այս ընկերության՝ վառելիքի շուկա մուտք գործելը 2016 թվականի իշխանությունները, ի դեմս՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այդ ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանի, ներկայացրին որպես բենզինի շուկայի ազատականացում ու մրցակցության մեծացում: Քանի որ ընկերությունը փակ բաժնետիրական է, հետևաբար՝ ռեգիստրում տեղեկությունները սահմանափակ են։ Միայն կարողացանք պարզել, որ ընկերության սեփականատերեր են ներկայիս տնօրենը՝ Պատրիկ Աճեմյանը,  Էդգար Հարությունի Փամբուկյանը, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդին է,  ինչպես նաև՝ Կարեն Սերգեյի Ախվերդյանը։ 

«Մաքս Օիլ»-ը հեղափոխությունից հետո շարունակում է մեկ անձից գնման ընթացակագրով պայմանագրեր կնքել զանազան պետական կառույցների հետ: Վերջերս  վարչապետի աշխատակազմը «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ-ից 1 մլն 550 հազար դրամի Ռեգուլյար տեսակի բենզին է գնել: Դիզվառելիքի հիմնական գնորդ է հանդիսանում Պաշտպանության նախարությունը; Այստեղ դինամիկան բավական ուշագրավ է: 2019 թվականից գնումների պատկերը կտրուկ փոխվել է։ Եթե նախորդ երկու տարիներին Պաշտպանության նախարարությունը հրատապ մեկ անձից ընթացակարգով գնումների համար պայմանագիր էր կնքել ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ապա 2019 թվականի դեպքում պետական գնումներն իրականացվել են 54 մատակարարից, ինչի արդյունքում կնքվել է 69 պայմանագիր։ Պաշտպանության նախարարությունը 2019 թվականին հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված պետական գնումների արդյունքում ընդհանուր հաշվով ծախսել է ավելի քան 2,3 մլրդ դրամ, ինչը գրեթե 141 անգամ ավելին է, քան 2018 թվականին իրականացված գնումների ընդհանուր գումարը։

Առանձնացրել ենք թոփ եռյակը` ըստ պայմանագրերում նշված գնման արժեքի.

Պետական կառույցների շարքում «Մաքս Օիլ»-ից շուրջ 697 հազար դրամի գնում է կատարել նաև Վանաձորի համայնքապետարանը։

Եղվարդի համայնքապետարանը նույնպես պայմանագիր է կնքել «Մաքս Օիլ» ընկերության հետ։

Հարություն Փամբուկյանը պահպանում է իր մենաշնորհը նաև ավիավառելիքի շուկայում։ Ըստ  կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Մաքսհուր» ՍՊԸ-ի 100% բաժնետերը 2011-ից Հարություն Կարոյի Փամբուկյանն է։

Հատկանշական է, որ 2017 թ․ հունիսին «Մաքսհուր» ՍՊԸ-ն դադարեցրել է ավիավառելիքի ներմուծումը և անմիջապես շուկա է մտել «Մաքս օիլ» ՍՊԸ-ն։

Ինչ վերաբերում է ներմուծող մյուս կազմակերպությանը՝ «Կամօյլ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերությունը գրանցվել է 2002 թ․ հունիսին, և ընկերության 100% բաժնեմասը պատկանում է 57-ամյա Կամո Ռևիկի Մելքոնյանին։

Կամո Ռևիկի Մելքոնյանը 2017-ից հանդիսանում է նաև Փամբուկյանի «Մաքս օիլ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը։

Այսինքն՝ ավիավառելիք ներմուծող հինգ կազմակերպությունից երեքն ուղղակիորեն փոխկապակցված են միմյանց հետ և կապվում են Հարություն Կարոյի Փամբուկյանի հետ։ «Կամօյլ» ՍՊԸ-ն նաև բավական հեշտորեն գործունեության լիցենզիաներ է ստանում համայնքներում, դիցուք՝ Նոր Հաճնի համայնքապետարանի որոշումը։

Կարող ենք փաստել, որ 2016 թվականից շուկայում գործող և Հարություն Փամբուկյանին պատկանող բիզնեսները մինչ հեղափոխությունը պետական համակարգում չէին հանդիսանում առանցքային մատակարարներ, իսկ կնքված պայմանագրերի գումարն էլ չէր գերազանցում 100 միլիոն դրամը: Մինչդեռ հեղափոխությունից հետո վերջինս ոչ միայն պահպանել է իր դիրքերը, այլ մի բան էլ բարելավել է դրանք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное