Աննա Հակոբյանը զարդ է գտել փողոցում. տիրոջը խնդրում է կապ հաստատել իրենց հետ
BlogosphereՎարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վարդանանց փողոցի մոտակայքում մայթի վրա զարդ ենք գտել։ Տիրոջը խնդրում ենք մեկնաբանություններում նկարագրել այն, որպեսզի կապ հաստատենք եւ զարդը փոխանցենք իրեն»,- գրել է նա:
Մեկնաբանություններում օգտատերերից մեկը գովեստի խոսքեր է գրել նրան. «Դուք շարունակեք վարակել հասարակությանը առողջ հիվանդությամբ, այն է՝ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ»: