Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры Посол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океана 

Հարկային օրենսդրության փոփոխությունը Կառավարության կողմից պիտի հստակ քանական գնահատական ստանա. Բագրատյան

Блогосфера

Հաշվետու տարում հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է Կառավարության կողմից բյուջեի հաշվետվության ժամանակ հստակ քանական գնահատական ստանան. այլապես տարբեր տարիների բյուջեների համեմատությունները դառնում են անիմաստ։ Այս մասին իր «Արմագեդոն» խորագրով 5-րդ հրապարակման մեջ գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Արմագեդոն

5-րդ հրապարակում

Այս հրապարակման մեջ կանդրադառնամ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի դինամիկային 2018-2022թթ., թվերը համեմատելով նախորդ 3 հնգամյակների թվերի հետ։ Դրանց հիման վրա էլ կարվեն որակական մասնագիտական դատողություններ։ Մինչեւ վերլուծական մասին անցնելը մի քանի մեթոդաբանական պարզաբանում։

  1. Բյուջեն պետության «անվանական աշխատավարձ»-ն է եւ նրա մեծությանն ու աճի դինամիկային պետք է վերաբերվել նկատի ունենալով գնաճն այնպես, ինչպես դա անում ենք «անվանական» եւ «իրական» եկամուտները դիտարկելիս։
  2. Եթե հաշվետու ժամանակաշրջանում հարկային օրենսդրության էական փոփոխություններ չեն կատարվել, հարկավորման մակարդակը մնացել է նույնը կամ անփոփոխ, ապա հաշվետու ժամանակաշրջանի բյուջեն (կարեւոր չէ եկամուտներով, թե՝ ծախսերով) բազիսային ժամանակաշրջանի հետ համեմատելու համար պետք է բյուջեի փաստացի եկամուտները նվազեցնենք գնաճի գործակցով եւ բաժանենք տնտեսական աճի տեմպի վրա։ Այն ինչ կմնա դրա տակը հարաբերում ենք բյուջեի բազիսային տարվա թվերին։ Ստացված գործակիցը բնորոշում է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը։
  3. Հաշվետու տարում հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է Կառավարության կողմից բյուջեի հաշվետվության ժամանակ հստակ քանական գնահատական ստանան։ Այլապես՜ տարբեր տարիների բյուջեների համեմատությունները դառնում են անիմաստ։

Հիմա անդրադառնանք 2003-2022թթ պետական բյուջեի եկամուտների դինամիկային։ Դիտարկենք այսպես. նախ, համեմատենք ծայրակետային բյուջեների (դիտարկվող ժամանակաշջանի վերջի) հարաբերությունը՝ կոռեկտավորելով համապատասխան ժամանակաշրջանի գնաճով։ 2022թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2017թ. համեմատ կազմել է 166.8% (2063 մլրդ դրամը բաժանած 1237 մլրդ-ի)։ Չեզոքացնելով գնաճը (166.8 ։ 1.239) ստացվում է 134.6% աճի տեմպ կամ 42% հավելաճ։ Սա կառավարության ներդրումն է։ Բացի դա, 2018-2022թթ. ՀՆԱ հավելաճը եղել է 26.5%։ Տարբերությունը 8.1% է. սա օրենսդիրների ու ՊԵԿ ներդրումն է։ 2007թ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը 2002թ. համեմատ եղել է 262.4% (698 մլրդ դրամը 266 մլրդ-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. 262.4 ։ 1.239). ստացվում է 211.8% աճի տեմպ կամ 138.5% հավելաճ։ Այսինքն, 2003-2007թթ. բյուջեի եկամուտները 2018-2022թթ համեմատ աճել են 3.2 անգամ ավելի արագ։  Առաջ գնանք։ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը կազմել է 139.9% (975 մլրդ-ը բաժանած 698 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 31.9%։ Չեզոքացնում ենք այն եւ ստանում, որ 2008-2012թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է սոսկ 8%, իսկ աճի տեմպը 106%։ Հիմա նայենք 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների դինամիկան։ Աճի տեմպը կազմել է 126.9% (1237 մլրդ-ը բաժանած 975 մլրդ-ի)։ Գնաճը եղել է 12%։ Չեզոքացնում ենք այն եւ ստանում, որ 2013-2017թթ. պետական բյուջեի եկամուտների իրական հավելաճը եղել է 14.9%, իսկ աճի տեմպը 113.3%։ Այս անգամ խորացնենք վերլուծությունը եւ դիտարկենք նաեւ բյուջեի դինամիկան  1998-2002թթ։ Աճի տեմպը կազմել է 195.6% (266 մլրդ-ը 136-ի մլրդ-ի նկատմամբ)։ 1998-2002թթ. գումարային գնաճը եղել է 13.1%։ Եվ, ուրեմն, 1998-2002թթ. պետական բյուջեի եկամուտների հավելաճը կազմել է 82.5%, իսկ աճի տեմպը՝ 172.9%։ Չմոռանանք նաեւ նկատել, որ 1998-2006թթ. պետական կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներառված չէին պետական բյուջեի մեջ։ Իսկ դրանք կազմում են պետական բյուջեի շուրջ 20%-ը։

Կատարենք նույն գործողությունները պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ 2018-2022թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 149% (2242 մլրդը 1504-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 120.3% աճի տեմպ կամ 25.1% հավելաճ։ 1998-2002թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 189% (298.9 մլրդը 189-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 167.3% աճի տեմպ կամ 76% հավելաճ։ 2003-2007թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 249% (747 մլրդը -299.8-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 249.2% աճի տեմպ կամ 125% հավելաճ։ 2008-2012թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 138.8% (1037 մլրդը 747-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 105.2% աճի տեմպ կամ 7% հավելաճ։ 2013-2017թթ. պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը կազմել է 145% (1504 մլրդը 1037-ի նկատմամբ)։ Չեզոքացնում ենք գնաճը. ստացվում է ընդամենը 129.5% աճի տեմպ կամ 33% հավելաճ։

Այսպիսով, արտառոց աճ  բյուջետային եկամուտների ու ծախսերի առումով չի եղել. եկամուտների առումով 2018-2022թթ տեմպերը զիջում են 1998-2002 եւ 2003-2007թթ. (ընդ որում զիջում են 2-3 անգամ , ավել են 2008-2012 եւ 2013-2017թթ., իսկ ծախսերի մասով 2018-2022թթ. ցուցանիշները  զիջում են 1998-2002, 2003-2007, 2013-2017թթ. բյուջեներին։ Ավել են միայն 2008-2012թթ. բյուջետային ծախսերից։ Թե բա ՔՊ-ն եկավ ու բյուջե ունեցանք, եկամուտներն աճել են, սոցիալական հարցեր ենք լուծում։ Սուտ։ Նման բան չկա։ Այո բյուջեն աճել է, բայց նախորդ տարիներից ավելի դանդաղ։  Տ.Սարգսյանից լավ եք եղել։  Նրա վարչապետության տարիները բոլոր առումներով վատագույնն են ՀՀ տնտեսական պատմության մեջ։ Ընդամենը դա։ Անշուշտ, բաց են մնում 1993-1997թթ. բյուջետային տարիների, ինչպես նաեւ 1991-1992թթ. իրավիճակը։ Այստեղ համեմատություններ արված չեն։ Նախ, մինչեւ 1993թ ՀՆԱ չի հաշվարկվել։ Երկրորդ, դրամը ներդրվել է 1993թ նոյեմբերին, ինչը բացառում է 1991-1993թթ համար դինամիկ համեմատական ճշգրիտ շարքեր կազմելու հնարավորությունը։ Միայն նկատենք, որ, օրինակ, 1995-ին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.2 անգամ (29.4 մլրդ դրամից հասել են 94.5 մլրդ դրամի), իսկ ծախսերը՝ 3.1 անգամ (40.8 մլրդ դրամից 125.5 մլրդ դրամի)։ Սա առանց կենսաթոշակային ֆոնդի միջոցների։ Այդ տարի գնաճը եղել 1.76 անգամ»,- գրել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Архиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армянМакрон и Нетаньяху провели телефонный разговор на тему ИранаУченые нашли космический «фонтан», извергающий материю массой в десятки миллионов СолнцНа основе геодезических измерений на границе Армении и Азербайджана установлен первый пограничный столбВ 109-ую годовщину Геноцида армян церемония воздания дани памяти высшим руководством Армении будет протокольной«Армянская женщина - жертва и героиня Геноцида»: выставка, посвященная женщинам, испытавшим всю жестокость геноцидаРоссийские миротворцы покидают Карабах в результате договоренности между мной и Президентом России: АлиевИшхан Агбалян: Воскепар, короче говоря, останется анклавомПроведение COP-29 В Азербайджане является результатом мирного процесса с Арменией: АлиевThe Wall Street Journal: США работают над санкциями против китайских банков за сотрудничество с РоссиейСобчак обсудила с подписчиками внешность сестры Ирины ШейкФигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла ГрецииВ разговоре с Зеленским Байден выразил надежду, что Сенат одобрит пакет помощи Украине на 61 миллиард долларовАлиев пригласил Зеленского в БакуДва вертолета ВМС Малайзии столкнулись в воздухе во время репетиции парада21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей материНАСА показало все траектории полета Ingenuity в одном видеоМИД Катара приветствовал договоренность Армении и Азербайджана о демаркации границыЭкспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координатСтепанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьерыМВД Армении: Автодорога Баганис-Воскепар перекрыта для разминированияАрмения и Азербайджан должны продолжать усилия по решению пограничных проблем мирными путями: МИД ИранаНефть Brent подорожала до $87,5 за баррельПосол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океанаГлава администрации села Киранц Тавушской области собирается подать в отставкуCтало известно, во сколько обойдется ликвидация КИВИ банкаЛео Николяну запретили въезд в АрмениюЕще не представленный смартфон Google появился в продаже в АфрикеАршак Карапетян: Нельзя осуществлять демаркацию границы без подписания мирного договораПосол Армении в США встретилась с участниками образовательной программы РамсфелдаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 23 АПРЕЛЯАрмения и Саудовская Аравия имеют потенциал сотрудничества в ряде сфер: мнение экономистаРяд заявлений, звучащих из Азербайджана, касающихся реформ и модернизации армии Армении, делают нас тревожат: Пашинян20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа
Самое популярное