Թուրքիայի իշխանությունները տարածել են ՌԴ արտահանելու համար արգելված ապրանքների ցանկը․ Reuters ԵՄ 20 երկրներ կմասնակցեն Ուկրաինայի համար արկերի ընդհանուր գնումներին․ Բորել Թուրքիան Շվեդիայի հակաահաբեկչական գործողություններն անբավարար է համարում․ Չավուշօղլու Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը ՊՆ֊ն հերքում է՝ Ջերմուկում հրադադարի խախտում չկա․ 168.am Վահե Ղազարյանի հրամաններով Ոստիկանության մարզային վարչությունների պետերի փոփոխություններ են տեղի ունեցել Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի․ ՀՀ ԱԳ նախարար Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան ՀՀ ԱԺ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին 

Ալիևը շարունակում է սպառնալիքներ տեղալ Հայաստանի և հայերի հասցեին. «Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում»

Արտաքին Քաղաքական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ երեւույթին, բոլորովին չտպավորվելով տարբեր երկրների բազմաթիվ հայտարարություններից Հայաստանի ինքնիշխան տարածքի անօրինական օկուպացման եւ Արցախի շրջափակման առիթով, շարունակում է սպառնալիքներ տեղալ, վերջնագրեր ներկայացնել եւ վիրավորել Հայաստանն ու հայերին, հաղորդում է News.am-ը։

«Այսօր մենք հայրենի Ղարաբաղի հողի վրա ենք, հայրենի Զանգեզուրի հողի վրա, եւ այստեղ ենք լինելու հավերժ։ Ադրբեջանցի ժողովուրդն իրավամբ ապրում է հպարտության զգացումով»,- մարտի 18-ին, Նովրուզ բայրամի տոնի առիթով, դիմել է նա ադրբեջանցի ժողովրդին Թալիշ գյուղից։

Ալիեւը չի մոռացել նաեւ վերջնագրեր ու վիրավորանքներ հնչեցնել՝ բազմիցս կրկնելով հայերի «տերերի» ու «հովանավորների» մասին արտահայտություններ։

«Այսօր Հայաստանը, որը հայտարարում էր, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ,  որը մեզ սպառնում էր նոր պատերազմով, նոր տիրոջ որոնման մեջ է։ Դրանից ոչ մի օգուտ չի լինի»,- ասել է նա։

Շարունակելով հայերի անհայտ «հովանավորների» թեման՝ Ալիեւը պատմել է այն երկրների մասին, որոնք «կողմնակից են Հայաստանի զավթողական քաղաքականությանը եւ տեղեկատվական պատերազմ են հայտարարել մեր դեմ», ընդ որում՝ չճշտելով, թե որ երկրները նկատի ունի։

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքները»,- ասել է Ալիեւը։

«Իրողությունները՝ կապված օկուպացիայի, պատերազմի հետ, հետխորհրդային իրողությունները պետք է գտնեն եւ կգտնեն իրենց արտացոլումը խաղաղության բանակցություններում։ Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի»,- շարունակել է Ադրբեջանի նախագահը։

«Որոշ երկրներում ինչ-որ համաժողովներ են կազմակերպվում, գիտաժողովներ՝ կապված Ադրբեջանի ներքին գործերի հետ»,- ասել է Ալիեւը։

«Որոշ հայամետ երկրներ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի անկախությունը», որը աշխարհի քարտեզին գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի տարածքում։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ օկուպացիայի ժամանակ այդ բոլոր ուժերի միակ նպատակն օկուպացիան հավերժ դարձնելն էր։ Չլուծել այդ հակամարտությունը, այլ սառեցնել այն»,- ավելացրել է նա։

Հավանաբար, այսքան ագրեսիվ, ատելությամբ լի եւ պատմականորեն իրականությունից լիովին կտրված այս հարձակումները հնչեցնելուց առաջ Ադրբեջանի նախագահը, որը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտ է եւ պարտավոր է իմանալ իր երկրի ստեղծման պատմությունը, այնուամենայնիվ, գուցե մի երկրորդ անգամ թերթեր պատմության դասագրքերը։ Մանավանդ երբ խոսում է «հայրենի Ղարաբաղի» եւ «հայրենի Զանգեզուրի» մասին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի իշխանությունները տարածել են ՌԴ արտահանելու համար արգելված ապրանքների ցանկը․ Reuters108-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքըԵՄ 20 երկրներ կմասնակցեն Ուկրաինայի համար արկերի ընդհանուր գնումներին․ ԲորելԹուրքիան Շվեդիայի հակաահաբեկչական գործողություններն անբավարար է համարում․ ՉավուշօղլուԺաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը 53-ամյա Ջենիֆեր Լոպեսը երեկույթին ներկայացել է անկեղծ կերպարովՊՆ֊ն հերքում է՝ Ջերմուկում հրադադարի խախտում չկա․ 168.am Վահե Ղազարյանի հրամաններով Ոստիկանության մարզային վարչությունների պետերի փոփոխություններ են տեղի ունեցել Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի․ ՀՀ ԱԳ նախարար Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան Քենդալ Ջենները կեցվածք է ընդունել Vogue-ի շապիկի համար (լուսանկարներ)ՀՀ ԱԺ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին Պուտինի և Սի Ծինփինի 4,5 ժամ տևած բանակցություններն ավարտվել ենԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտեԻնչ ունեցվածք են հայտարարագրել մշտապես ստվերում գտնվող Երևանի ավագանու անդամները39-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանուհին իր բնակարանի մուտքի դռան բռնակի վրա կախել է օգտագործված պահպանակ․ shamshyan.com Ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն․ Ալեն ՍիմոնյանՀսկայական առնետները հեղեղել են հայտնի լողափը և սկսել ահաբեկել զբոսաշրջիկներինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՀայաստանի ֆուտբոլի ընտրանին բաց մարզում անցկացրեց 30-ամյա բլոգերը մահացել է իր գլխացավի մասին տեսանյութ հրապարակելուց երկու օր անցԵրևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ Shamshyan.com Բաքվի բռնապետը խաղաղության հաստատման միտում չունի․ ադրբեջանագետ Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի՝ միլիոնների հասնող գնումները մեկ անձիցՄիջազգային ֆինանսական կորպորացիան տպավորված է Հայաստանի նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներից Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը Որ դեպքերում է վտանգավոր ամուսնական դավաճանությունը ներելըԲլինքենը Փաշինյանին օգնություն է առաջարկել Ադրբեջանի հետ բանակցություններում․ ՊետդեպՉեխիայի նախագահը հայտարարել է 2023 թվականին ուկրաինական հակամարտությունում հնարավոր շրջադարձի մասինՀերթական մոռացված խոստումը. ՔՊ-ականների ազգականներն արտոնյալ են Նոր ՀայաստանումԷրդողանը երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը գնահատել է 104 մլրդ դոլարԱրցախում եմ՝ խնդիրների լուծմանն իմ համեստ ներդրումն ունենալու համար․ Արթուր Դավթյան․ Hayastan.newsԱպրիլի 1-ից 4-ը Սոչիում կանցկացվեն «Հայաստանի օրերը» 92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հայտարարել է իր նշանադրության մասինԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը կլքի իր պաշտոնըԵՀ-ն երկրաշարժերից հետո վերականգնման համար 1 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային Իշխան Սաղաթելյանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի․ Գոռ ԱբրահամյանՋուլիա Ֆոքսն ասել է, որ նիհարելու համար դեղամիջոցներ չի ընդունումՈւկրաինայի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Պեկինը կազդի Մոսկվայի վրա և կստիպի դադարեցնել հակամարտությունըԱլեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը. խոսնակ Առողջապահության որակը առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից է․ Անահիտ Ավանեսյան ՀՀ ՊՎԾ-ն Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերել է սուբվենցիոն ծրագրին առնչվող առերևույթ խախտումներ Լավրովը մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունները» հովանավորելու մեջԱլեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «մի փոքր նախանձում է» ՉինաստանինՎրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Գիորգի Շարվաշիձեն՝ ՀՀ ԱԺ նախագահին Փաշինյանը Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ
Ամենադիտված