Ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում Հայկ Պապիկյանը դարձավ արծաթե մեդալակիր
SportՀայկ Պապիկյանը պարտվեց ոսկե մեդալի համար պայքարում: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը 70 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մագոմեդ Բաշիր Խանիեւի հետ եւ պարտվեց 0:10 հաշվով: