Երևանում սպանված քրեական հեղինակություն «Գնունեցի Վարազիկ»-ի հայրը փորձել է վերջ տալ կյանքին. Armlur.am ԱԺ նախագահը Լոնդոնում մանրամասներ է փոխանցել Լաչինի ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին Մեսսին բացատրել է, թե ինչու է որոշել չվերադառնալ «Բարսելոնա» Միաբանները ժամերգություն ու աղոթք կատարեցին, այցելեցին նահատակ հերոսների ընտանիքներին Հայտնի է, թե որ ակումբ է որոշել տեղափոխվել Մեսսին Եթե Ուկրաինան չհաղթի, ապա իմաստ չունի քննարկել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ Նախատեսվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքն առգրավել Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան ԱՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի 

Հայությունը ճակատագրական ժամանակներ կանցնի. Արամ Ա

Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հանդիպում է ունեցել կիպրահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Կաթողիկոսարանը․

«Հովուապետական այցելութեամբ Կիպրոս ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Շաբաթ, 18 Մարտ 2023-ի երեկոյեան, Նիկոսիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ Իւթիւճեան սրահին մէջ, Նորին Ս. Օծութիւնը հանդիպում ունեցաւ կիպրահայ կազմակերպութեանց ներկայացուցիչներուն հետ: Հանդիպման ներկայ էին Կիպրոսի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան, պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեան, թեմական մարմնի ներկայացուցիչը, Ազգային Վարչութիւնը, Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոսը, Ս.Դ.Հ.Կ.ի, Հ.Յ.Դ.ի, Ռ.Ա.Կ.ի, Հ.Մ.Ը.Մ.ի, Հ.Ե.Մ.ի, Հ.Բ.Ը.Մ.ի, Հ.Օ.Մ.ի, Կիպրոսի Համազգայինի, Լառնագայի հայկական մարմինի, Պաֆոսի հայերու վարչութեան ներկայացուցիչները, Նարեկ վարժարաններու հոգաբարձութիւնը, տնօրէնուհին եւ ուսուցչական կազմը, Ազգային Առաջնորդարանի քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբը, Կիպրոսի հոգեւոր կանանց ատենապետուհին եւ կիպրահայ առցանց գործող մամուլի պատասխանատուները:

Սրբազան հայրը Հայրապետին ներկայացուց Կիպրոսի հայ համայնքը ղեկավարող մարմինները, եւ ապա ընդգծեց համերաշխօրէն կատարուած աշխատանքին արդիւնաբերութիւնը՝ յիշելով անցնող տարիներուն կատարուած աշխատանքները:

Վեհափառ Հայրապետը ողջունելով ներկաները՝ ըսաւ, թէ երբ գաղութի մը բոլոր կառոյցները, մտածողութիւնները, տարբերութիւնները, մէկ ամբողջութեան ծիրէն ներս, քով-քովի կու գան ու ներդաշնակ գործունէութիւն կը ծաւալեն՝ կազմակերպուած գաղութի մը խօսուն պատկերը կ՚ուրուագծուի մեր դիմաց: Միակողմանի, միատեսակ ու միապաղաղ մտածողութենէ պէտք է դուրս գանք եւ միախմբուինք հիմնական արժէքներու, մտահոգութիւններու եւ նպատակներու շուրջ, ըսաւ Նորին Սրբութիւնը: Շարունակելով իր խօսքը՝ ան շեշտեց միասնական գործունէութիւն ծաւալելու անհրաժեշտութիւնը: Հայրապետը ըսաւ. «հայութիւնը ճակատագրական ժամանակներէ կ՚անցնի: Հետեւաբար, այսօր, առաւել քան երբեք, կարիքը ունինք միասնաբար աշխատելու»: Ան կարեւորութեամբ շեշտեց, թէ Սփիւռքի վերակազմակերպումը մեծապէս պիտի նպաստէ Հայաստանի ու Արցախի հզօրացման: Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութիւնը սոսկ լոզունգ ըլլալէ անդին պէտք է մեր մտածողութեան ուղեցոյց դառնայ: Ան Իր խօսքը կեդրոնացնելով Սփիւռքի վերակազմակերպման վրայ՝ ըսաւ, որ Սփիւռքը իր ներկայ վիճակէն դուրս պէտք է բերել: Սփիւռքը տարտղնուած է. ան կարիքը ունի համախմբուելու. կարիքը ունի հաւաքական արժէքներու, կեցուածքներու եւ ուղղութիւններու ներդաշնակման: Մեր զանազանութիւնները պահելով հանդերձ՝ պէտք է ներդաշնակենք մեր աշխատանքները: Հետեւաբար, Սփիւռքի վերակազմակերպումը մեզի համար դարձած է անյետաձգելի հրամայական, ըսաւ Նորին Ս. Օծութիւնը:

 

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը կիպրահայ կազմակերպութեանց հետ ունեցած իր հանդիպումէն առաջ ունկնդրեց Նիկոսոիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մանկապատանեկան երգչախումբը։ Շուրջ 70 մանուկներէ եւ պատանիներէ բաղկացած երգչախումբը, Նորին Սրբութեան հովուապետական այցելութեան առիթով, հրամցուց հայ հոգեւոր եւ ազգային երգերէն փունջ մը:

Հանդիսութեան աւարտին, Վեհափառ Հայրապետը իր հայրական օրհնութիւնը փոխանցեց մանկապատանեկան երգչախումբի անդամներուն։

Նոյն օրը գիշերը, տէր եւ տիկին Վարդգէս եւ Մակի Մահտեսեան, իրենց բնակարանին մէջ, ի պատիւ Վեհափառ Հայրապետին, ընթրիք մը սարքեցին, որուն ներկայ էին Կիպրոսի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան, Կիպրոսի մօտ Լիբանանի դեսպան Գլոտ Ալ-Հաճալ, Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսէրեճեան, Կիպրոսի հայոց թեմի երեսփոխանական ժողովի ատենապետ Վահան Այնէճեան եւ տիկինը, Կիպրոսի հայոց թեմի Ազգային Վարչութեան ատենապետ Սեւակ Կիւրիւնլեան ու տիկինը եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական յարաբերութեանց վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քայլի Ջեները ցույց է տվել իր 5-ամյա դստեր 40 հազար դոլար արժողությամբ ժամացույցըԵրևանում սպանված քրեական հեղինակություն «Գնունեցի Վարազիկ»-ի հայրը փորձել է վերջ տալ կյանքին. Armlur.am Գլխավոր դատախազը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել հայ ռազմագերիների հիմնահարցը Ո՞վ է «Միսիս Ռուսաստան» մրցույթի հաղթողը. համացանցում քննադատությունների տարափ է ԱԺ նախագահը Լոնդոնում մանրամասներ է փոխանցել Լաչինի ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին Մեսսին բացատրել է, թե ինչու է որոշել չվերադառնալ «Բարսելոնա»Միաբանները ժամերգություն ու աղոթք կատարեցին, այցելեցին նահատակ հերոսների ընտանիքներին Հայտնի է, թե որ ակումբ է որոշել տեղափոխվել ՄեսսինԵթե Ուկրաինան չհաղթի, ապա իմաստ չունի քննարկել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ ՍտոլտենբերգՆախատեսվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքն առգրավել Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրանՋեյսոն Սթեթհեմի սիրելին ներկայացել է լողազգեստով Թող Աստված օրհնի մեր երկիրն այնպիսի ղեկավարներով, որ կծաղկեցնեն Հայաստան աշխարհը․ Տեր Ասողիկ ԱՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել«Էս իմ խեղճ քիթիկին արդեն 3 անգամ վիրահատել եմ». Լյուսի Հայրապետյանը՝ իր պլաստիկ միջամտությունների մասին Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է անվավեր ճանաչվի կառավարության որոշումը․ «Գոյ» թատրոնի դիմումը մուտք արվեց Վարչական դատարան Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը Փաստաբան Արսեն Մկրտչյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրը զոհված զինծառայողների ծնողները կկազմակերպեն մոմավառության քայլերթ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետԻնչպես սարսափ ֆիլմում․ Նյու Յորքը պատվել է թանձր մշուշով (լուսանկարներ)Լեոնարդո Դի Կապրիոն Ջիջի Հադիդին ծանոթացրել է ծնողների հետՊՍԺ-ն մտադիր է Նեյմարին և մի քանի այլ աստղային խաղացողների վաճառել․ RMC Sport Փաշինյանն Արփիի հետ է մեկնել Սոչի (տեսանյութ, լուսանկարներ) Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ)Արսեն Հարությունյանը լավագույնն է աշխարհում 61 կգ քաշային կարգում․ UWW ՔՊ-ականները «ծաղրում» են թիմակցի «մտքի գոհարները»Նատալի Պորտմանը չի հանել ամուսնական մատանին՝ ամուսնու դավաճանության մասին իմանալուց հետոՔՊ-ական պատգամավորն օլիգարխների շահերի լոբբինգ՞ է իրականացնումՀռոմի պապը վիրահատության է ենթարկվելՄիրզոյանն ու Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Իննայի, Գոշի, Նազենիի և Սոֆիի հանգիստը Եգիպտոսում (լուսանկարներ)Ուրախ ենք ողջունել ՀՀ և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը․ Սիմոնյան Իշխանության յուրայինների «թայֆայական» շահերը՝ օրենքից վերՈրպես զսպման մեխանիզմ՝ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը. Ռոթ Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ․ Ermenihaber Սեփական թերացումները «կռուտիտներով» քողարկող պաշտոնյաների 10-յակըԼիահույս ենք, որ Ադրբեջանը ևս կհամաձայնի իր կողմում ԵՄ առաքելություն իրականացնել, բայց լավատեսական ազդակներ չենք ստացել. Միխայել Ռոթ Երևանը՝ ռուսաստանցիների ամառային ճանապարհորդությունների լավագույն երթուղիների եռյակում․ ՏԱՍՍ Անսպասելի կապ՝ Մեսսիի և Հայաստանի միջև․ պարզվում է՝ աշխարհի լավագույն խաղացողն իր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատիրոջըՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութին Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ ԶախարովաՆարեկ Մկրտչյանը Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է սոցապ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը Հույս ունենք՝ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի․ Հակոբ Արշակյան Ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է. Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովի նախագահ Ծեծկռտուք՝ ամերիկահայ ցուցարարների և ԼԳԲՏ ներկայացուցիչների մասնակցությամբ (տեսանյութ) Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՀամակարգային աշխատանք ենք տանում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, դա բոլորի շահերից է բխում. Միշուստին Սիմոնյանը և Լորդերի պալատի խոսնակը կարեւորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը
Ամենադիտված