Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահը․ հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի հետ Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. ներկայացվեց նախագիծ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհ հատվածում նոր կամուրջ կկառուցվի ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք Երևանի ավտոբուսային պարկի բացումը․ ձեռք բերված ավտոբուսները մայրաքաղաքում են․ ՈՒՂԻՂ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ Անընդունելի է առանց կոշտ արձագանքի թողնել Արցախի դեմ Ադրբեջանի սպառնալիքները․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է 

Արհեստական ԱՆբանականություն. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Հենց ՀՀ իշխանությունները սկսեցին շրջանառել 29 800 ք/կմ հայրենիքի գաղափարը, Ալիևն այն իջեցրեց 29 000-ի՝ զեղչելով 800 ք/կմ-ը։  Հենց Հայաստանը հավանություն տա Ալիևի ուլտիմատումին՝ հրաժարվել Արցախից և ընդունել մեզ սիրահոժար նվիրած 29 000-ի առաջարկը, նա անմիջապես թիվը իջեցնելու է, ասենք ևս հազար կիլոմետրով։ Ու այսպես շարունակ։ Այս մասին telegram-ի իր ալիքում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Սա հնարավոր է միայն ու միայն հայ ժողովրդի Արհեստական ԱՆբանականության միջավայրում։ Հայ հասարակությունն իր համար հորինել է մտացածին մոլորակ, ապրում է այնտեղ՝ իրեն ուղղվող սպառնալիքներին անհաղորդ, ու եթե ոչինչ չփոխվի՝ կործանվելու է այնտեղ։

Անհավանական է, բայց՝ փաստ. Ալիևին Հայաստանից չեն պատասխանում։ Նիկոլը Արտաշատում էր, կարծես թե՝ հասկացնելով, որ մայրաքաղաքները պարտադիր չէ, որ կանգուն լինեն, իսկ  ընդդիմությունն իր բազմազան ձևաչափերով չի արձագանքել։ Միակ արձագանքը ԱԳՆ պաշտոնական տեքստն էր։ Անձը, որ պետության անունից կկանգնի ու կպատասխանի մեր երկրին սպառնացող անձին, փաստորեն այսօր չկա։ Ու պարտադիր չէ, որ դա լինի իշխանական անձ։ Ստացվում է, որ մեր պետությունը կենսունակության ռեսուրսներ չունի՞։ Դա իհարկե այդպես չէ, և խնդիրները ճիշտ ձևակերպելու դեպքում, էական փոփոխության ռեսուրս կա հենց նույն հասարակության ներսում։

Շատ կարևոր է՝ ինքներս մեզ և աշխարհի համար տեսանելի դարձնել, որ Հայաստանը և հայ ժողովուրդը միայն Նիկոլի իշխանությունն ու իր արբանյակները չեն։ Այս պահին կան հանրային մի քանի տասնյակ գործիչներ, որոնք փորձում են դա անել. սա առայժմ ոչ ինստիտուցիոնալ, բայց մեծ պոտենցիալ ունեցող ռեսուրս է։

Արհեստական ԱՆբանականությունից ժողովրդին դուրս հանելու գործում անգնահատելի է եկեղեցու դերը. որպես ապացույց մենք ունենք պատերազմից հետո հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, որը ուղղակի թույլ տվեց պահպանել ազգային կենսունակությունը։

Մյուս կարևորագույն ռեսուրսը նոր քաղաքական ձևաչափերն են, որոնք կարող են լինել նոր կուսակցությունների, նոր շարժումների և նոր դաշինքների ձևով։ Շատ կարևոր է հիմնական գաղափարը, որի առանցքում պետք է ձևավորվեն նոր համակարգերը։

Այս իշխանությունը «խաղաղության տոպրակի» մեջ հայ ժողովրդին հրամցնում է նոր պատերազմ։ Բայց քանի որ տոպրակը սիրուն է, վրան մեծ տառերով գրած՝ խաղաղություն, հայ ժողովուրդը հակված է խաբվելու։

Նոր քաղաքական և հանրային ձևաչափերի խնդիրն իրական խաղաղության գաղափարն է,  որտեղ փաթեթավորումը և բովանդակությունը նույնը կլինեն։ 

Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական, պատմական անհրաժեշտություն է իրավիճակի կայունացման և հետպատերազմյան վերականգնման հնարավորությունը։ Պիտի փորձենք հասկանալ՝ այս ճանապարհին մեր ներսում ովքեր են մեր բարեկամները և ովքեր՝ խանգարողները։ Այդ իդենտիֆիկացիան կարևոր է՝ ժողովրդի հետ ազնիվ խոսակցություն տանելու և մարդկանց առողջ բանական վիճակի վերադարձնելու համար»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահը․ հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի հետ Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. ներկայացվեց նախագիծ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհ հատվածում նոր կամուրջ կկառուցվի ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք Կառավարության անդամները ԱԺ-ում քննարկում են 2022-ի բյուջեի արդյունքներըԵրևանի ավտոբուսային պարկի բացումը․ ձեռք բերված ավտոբուսները մայրաքաղաքում են․ ՈՒՂԻՂԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂԱնընդունելի է առանց կոշտ արձագանքի թողնել Արցախի դեմ Ադրբեջանի սպառնալիքները․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է Հրդեհ Գետափ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Լույս չի լինիԵրևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Գունավոր մետաղների գներՄոսկվայում պայթյուն է որոտացել. ԱԹՍ է ընկել (տեսանյութ)«Ժողովուրդ». Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները«Հրապարակ». «Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան»Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»«Ժողովուրդ». Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում. վարժական հավաքները թակել են նրանց դռները«Հրապարակ». Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ«Փաստ». Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող նախագիծն ԱԺ ներկայացնելու համար պետք կլինի 50 հազար ստորագրություն«Ժողովուրդ». Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել«Փաստ». «Կարմիր գծերի» ու շահերի համադրման լաբիրինթում«Ժողովուրդ». ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացելԱնահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի. երգչուհու կողքին հայտնի երիտասարդ պաշտոնյա՞ն է. Starnews.am Ջուլիա Ֆոքսը հանրությանը ներկայացել է մազերից պատրաստված թափանցիկ զգեստովՎուչիչը Կոսովոյում իրավիճակի սրման պատճառով կդիմի երկրի քաղաքացիներինՄեծ Բրիտանիայում նախազգուշացրել են թագավորության փլուզման վտանգի մասինԱրցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը Ղարաբաղի հայերը մտադիր չեն հանձնվել Ալիևի «ողորմածությանը». Դավիթ ԲաբայանԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ 18-ամյա երեք տուժածները հոսպիտալացվել են Էլինա Ավանեսյանի հաղթանակը՝ աշխարհի 12-րդ ռակետի նկատմամբ Բայդենը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՇատ եմ կարևորում ՄԻՊ հաստատության հետ արդյունավետ փոխգործակցությունը․ Նիդեռլանդների դեսպան Շվեդիայում առաջին անգամ կանցկացվի սեռական հարաբերության Եվրոպայի առաջնությունՈրոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին․ Արցախի պետնախարար Արամ Ա Վեհափառը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի հետ քննարկել է երկու երկրներում առկա իրավիճակը Կարծում եմ, մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը․ նախագահԿոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության ավելի քան 40 զինվորական է տուժել Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան Արմեն Ռուստումյանը գործուղվում է Եվրոպա Խաղաղության առաջընթացի համար կարևոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը․ Միրզոյան Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՄիջազգային դիտորդները հայտնել են Թուրքիայում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասինՍոֆյա Հովսեփյանը փոքրիկ է ունեցել․ «Հրապարակ»Որքան գումար է ծախսել Ոստիկանությունը 2022 թվականին Ադրբեջանի նախագահը կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԳՆ
Ամենադիտված