ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք Երևանի ավտոբուսային պարկի բացումը․ ձեռք բերված ավտոբուսները մայրաքաղաքում են․ ՈՒՂԻՂ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ Անընդունելի է առանց կոշտ արձագանքի թողնել Արցախի դեմ Ադրբեջանի սպառնալիքները․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է Հրդեհ Գետափ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Երևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Մոսկվայում պայթյուն է որոտացել. ԱԹՍ է ընկել (տեսանյութ) 

Հերթական մոռացված խոստումը. ՔՊ-ականների ազգականներն արտոնյալ են Նոր Հայաստանում

Վերլուծական
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ի թիվս ՀՀԿ-ական պաշտոնյաների հասցեին հնչեցրած այլ մեղադրանքների, հաճախ էր կրկնում, որ վերջիններս ոչ միայն իրենք են խախտում օրենքները և դրանից հետո ջրից չոր դուրս գալիս, այլ նույնը վերաբերվում է նաև նրանց ազգականներին, ովքեր նույնպես հակաօրինական ինչ-ինչ արարք կատարելուց հետո հաջողում են պատկան կառույցների թիրախում չհայտնվել: Նա պնդում էր, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ 21-րդ դարում նման բան է հնարավոր տեսնել:
 
Ըստ էության, սա վարքագիծ էր, որը քննադատվում էր ընդդիմադիր Փաշինյանի կողմից, և կարելի է ենթադրել, որ իր թիմակիցների իշխանության գալու դեպքում այդ վարքագիծը բացառվելու է: Այդպե՞ս է արդյոք:
 
Դիցուք՝ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ նշանակվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց  խոսել  հոր  դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամներից ամենամեծը՝ «Լոռու դպրոցը», հիմնադրումից ի վեր ղեկավարել է մարզպետ Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը։ Ոստիկանությունը հիմնավոր փաստեր էր ձեռքբերել, որ տասնամյակներ շարունակ այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բուժաշխատողները ոչ թե կամավոր են վճարումներ կատարել, այլ ամեն ամիս նրանց աշխատավարձից պարտադրաբար գանձումներ են արվել։ Հարուցվել էր քրեական գործ, բայց երկուսուկես տարվա ընթացքում որևէ զարգացում չկա, որոշ իրավապաշտպաններ էլ ասում են, որ գործը կարճվել է:
 
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով նախորդ տարի` Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ազատվել էր աշխատանքից։ Նշենք, որ Խաչատուր Սամվելյանն ավելի վաղ զբաղեցրել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ավագ տեսուչի, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետի պաշտոնները: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ս. Սամվելյանը ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։ Խաչատուր Սամվելյանը ՔՊ-ական պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի քրոջ որդին է: Քանի որ ներկայիս պատգամավորը նախկինում բավականին բարձր պաշտոններ է զբաղեցրել ՃՈ-ում, այժմ էլ հանդիսանում է Փաշինյանի քաղաքական թիմի կարկառուն անդամ, ապա չի բացառվում, որ վերջինս կարող էր որոշակիորեն միջամտել՝ ազգականին ինչ-ինչ տհաճ պատմություններից մաքուր դուրս բերելու համար, որպեսզի ամեն բան ավարտվեր ոչ թե ասենք հետաքննությամբ, այլ կադրերի ռեզերվով:
 
«Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել են, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը:
 
Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարսն ազատվել էր Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնից։ Սկանդալի հիմքում էլ ինչ-ինչ կեղծված փաստաթղթեր էին, պատկան մարմինները, սակայն այս գործին որևէ ընթացք չտվեցին։
 
Ամիսներ առաջ համացանցում քննարկում էին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Պավել Ցուգունյանի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածած գրառումը, ով Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ Ըստ հայտարարության տեքստի՝ հարձակում է նախապատրաստվում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ: Օգտատերերը հիշեցնում էին, որ դեռևս նախորդ տարի Ռոմանոս Պետրոսյանը և Պավել Ցուգունյանը միասին ներգրավված էին «Կոտայք ՋՕԸ»-ում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում:
 
Ի՞նչ պատժի արժանացավ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու իր կինը, ում ԲԿ-ին՝ ՄԻԲՍ-ին, նախարարը պետպատվեր էր իջեցնում՝ փաստացի պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելով:
 
ՔՊ-ական պատգամավոր Սեգրեյ Բագրատյանի որդին ազատ է արձակվում, մինչդեռ նրան մեղադրում էին ընկերների հետ վայքեցի երիտասարդի դաժան ծեծի ենթարկելու մեջ:
 
Դեռ բոլորի հիշողության մեջ թարմ է Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որի կենտրոնում էին ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները: Իսկ վիճաբանությունն սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ավելորդ է նշել, որ ՔՊ-ականների հարզատների դեմ որևէ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց:
 
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
 
Ամիսներ առաջ   «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտեց, որ ընկերության սեփականատերը Վահագն Ղալումյանն է, որը Նիկոլ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի և նրա եղբայր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ Մեկ այլ դրվագով էլ կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել և այդ շինարարության  տեխնիկական վերահսկողության մրցույթը շահել «Էտալոն Գրուպ» ընկերությունը։ Խաժակյանը կասկածներ ունի, որ այս 2 ընկերությունները փոխկապակցված են և պատկանում են վարչապետի քավոր Ղալումյաններին։ 

Այս բարքերը տիրում էին նաև նախկին իշխանությունների օրոք: Ինչ արժեն միայն Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի՝ ժողովրդական բանահյուսության ժանր դարձած զանցանքները, Նարեկ Սարգսյանի ռազբորկաները, Շմայսի՝ Առաքել Մովսիսյանի որդու արկածները և այլն: Այս բոլոր ՔՊ-ական պաշտոնյաների ազգականները, ինչպես տեսնում ենք, աչքի են ընկել հակաօրինական պահվածքով, սակայն, ինչպես և նախկինում, Նոր Հայաստանում նույնպես նրանց արարքները չեն նկատվում և չեն պատժվում: Փաստորեն, Հայաստանը, չնայած տեղի ունեցած հեղափոխությանը, շարունակում է մնալ աշխարհի միակ երկիրը, որտեղ դա հնարավոր է...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք Կառավարության անդամները ԱԺ-ում քննարկում են 2022-ի բյուջեի արդյունքներըԵրևանի ավտոբուսային պարկի բացումը․ ձեռք բերված ավտոբուսները մայրաքաղաքում են․ ՈՒՂԻՂԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂԱնընդունելի է առանց կոշտ արձագանքի թողնել Արցախի դեմ Ադրբեջանի սպառնալիքները․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է Հրդեհ Գետափ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Լույս չի լինիԵրևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Գունավոր մետաղների գներՄոսկվայում պայթյուն է որոտացել. ԱԹՍ է ընկել (տեսանյութ)«Ժողովուրդ». Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները«Հրապարակ». «Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան»Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»«Ժողովուրդ». Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում. վարժական հավաքները թակել են նրանց դռները«Հրապարակ». Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ«Փաստ». Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող նախագիծն ԱԺ ներկայացնելու համար պետք կլինի 50 հազար ստորագրություն«Ժողովուրդ». Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել«Փաստ». «Կարմիր գծերի» ու շահերի համադրման լաբիրինթում«Ժողովուրդ». ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացելԱնահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի. երգչուհու կողքին հայտնի երիտասարդ պաշտոնյա՞ն է. Starnews.am Ջուլիա Ֆոքսը հանրությանը ներկայացել է մազերից պատրաստված թափանցիկ զգեստովՎուչիչը Կոսովոյում իրավիճակի սրման պատճառով կդիմի երկրի քաղաքացիներինՄեծ Բրիտանիայում նախազգուշացրել են թագավորության փլուզման վտանգի մասինԱրցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը Ղարաբաղի հայերը մտադիր չեն հանձնվել Ալիևի «ողորմածությանը». Դավիթ ԲաբայանԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ 18-ամյա երեք տուժածները հոսպիտալացվել են Էլինա Ավանեսյանի հաղթանակը՝ աշխարհի 12-րդ ռակետի նկատմամբ Բայդենը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՇատ եմ կարևորում ՄԻՊ հաստատության հետ արդյունավետ փոխգործակցությունը․ Նիդեռլանդների դեսպան Շվեդիայում առաջին անգամ կանցկացվի սեռական հարաբերության Եվրոպայի առաջնությունՈրոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին․ Արցախի պետնախարար Արամ Ա Վեհափառը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի հետ քննարկել է երկու երկրներում առկա իրավիճակը Կարծում եմ, մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը․ նախագահԿոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության ավելի քան 40 զինվորական է տուժել Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան Արմեն Ռուստումյանը գործուղվում է Եվրոպա Խաղաղության առաջընթացի համար կարևոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը․ Միրզոյան Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՄիջազգային դիտորդները հայտնել են Թուրքիայում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասինՍոֆյա Հովսեփյանը փոքրիկ է ունեցել․ «Հրապարակ»Որքան գումար է ծախսել Ոստիկանությունը 2022 թվականին Ադրբեջանի նախագահը կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԳՆՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ Անորոշություն՝ «անկլավների» հարցում. ՔՊ-ականները միմյանց հակասում ենՍյունիքում մեքենան 50 մետր գլորվել է ձորը․ կա տուժած Ահասարսուռ դեպք․ քաղաքացին անչափահաս երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ
Ամենադիտված