ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք Երևանի ավտոբուսային պարկի բացումը․ ձեռք բերված ավտոբուսները մայրաքաղաքում են․ ՈՒՂԻՂ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ Անընդունելի է առանց կոշտ արձագանքի թողնել Արցախի դեմ Ադրբեջանի սպառնալիքները․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է Հրդեհ Գետափ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Երևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Մոսկվայում պայթյուն է որոտացել. ԱԹՍ է ընկել (տեսանյութ) 

Գեղարքունիքում պետական պարգեւներ հանձնվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողների ընտանքիներին

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով պետական պարգեւներ են հանձնվել  2022 թվականի սեպտեմբերի 13-15-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում։ 

Արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի զինվորականներ, մարզի համայնքների ղեկավարներ, զոհվածների հարազատներ:

 

Օրհնության կարգ է կատարել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։  

Ողջունելով ներկաներին՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել  հերոսածին ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։

«Ցավ եւ ափսոսանք եմ զգում, որ այսօր  այս պարգեւները չենք փակցնում մեր հերոսների կրծքերին, այլ դրանք շնորհում ենք հետմահու։ Տղաները հերոսացել են՝ հայրենիքի պաշտպանության գործում անձնուրաց ծառայություն մատուցելով։ Հանուն մեր հերոսների չապրած կյանքերի՝ այսօր շատ անելիքներ ունենք՝ մեր երկիրը պահպանելու, շենացնելու, հզորացնելու համար։ Հայոց բանակն օր օրի զարգացում է ապրում, եւ ես վստահ եմ, որ, որքան էլ նենգ է թշնամին, այդուհանդերձ, մեր բանակն իր առջեւ դրված խնդիրները կատարում է հերոսաբար ու պատասխանատվության բարձր զգացումով։

Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր քաջ տղաների անմար հիշատակի առջեւ։ Փառք ու պատիվ Հայոց բանակի հերոսներին»,-նշել է Կարեն Սարգսյանը։

Ելույթով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը։

Հայրենիքին մատուցած ծառայության համար  «Մարտական ծառայություն» մեդալով են պարգեւատրվել՝ Ախպրաձոր գյուղի բնակիչ, ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանը, Լճավան գյուղի բնակիչ, ավագ   լեյտենանտ Գոռ Ասատրյանը, Մարտունի քաղաքի բնակիչներ՝ ենթասպա Արման Գրիգորյանը, շարքային Արմեն Աբրահամյանը,  Ծովինար գյուղի բնակիչ, շարքային Գարիկ Թադեւոսյանը, Սոթք գյուղի բնակիչներ՝ սերժանտ Լեւոն Նավասարդովը, շարքային  Գեւորգ Ստամբուլցյանը  եւ  Սահակ Գաբրիելյանը, Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանը, սերժանտ Մանուկ Կարապետյանը, շարքային Արտյոմ Մինասյանը, կրտսեր սերժանտ Վարդան Զիրոյանը,  շարքային Տիգրան Հովակիմյանը, Արսեն Սարգսյանը, Մխիթար Մարտիրոսյանը,  Ակունք գյուղի բնակիչներ՝ սերժանտ Շահեն Գասպարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, շարքային Վարազդատ Վարդանյանը, Կարճաղբյուր գյուղի բնակիչ, շարքային Սաղաթել Սարգսյանը, Ծովակ գյուղի բնակիչ, սերժանտ Հայկ Մուրադյանը, Լուսակունք գյուղի բնակիչ, շարքային Արմեն Մխեյանը, Շատջրեք գյուղի բնակիչ, շարքային Վաղարշակ Սարմոսյանը,  Արեգունի գյուղի բնակիչ, շարքային Վահան Հակոբյանը,  Արծվանիստ գյուղի բնակիչ, շարքային Մխիթար Ավագյանը,  Այգուտ գյուղի բնակիչ, շարքային Արմեն Գասպարյանը, Խաչաղբյուր գյուղի բնակիչ, շարքային Գրիգոր Գեւորգյանը, Վաղաշեն գյուղի բնակիչ, շարքային Արամ Մնացականյանը, Վարդենիկ գյուղի բնակիչ, կրտսեր սերժանտ Գուրգեն Զաքարյանը, Լիճք գյուղի բնակիչ, շարքային Արթուր Մարգարյանը, Գեղհովիտ գյուղի բնակիչ, շարքային  Կարեն Գրեյանը, Ձորագյուղ գյուղի բնակիչ, կրտսեր սերժանտ  Ազատ Զոհրաբյանը, Աղբերք գյուղի բնակիչ, կրտսեր սերժանտ Ադամ Կիրակոսյանը, Զոլաքար գյուղի բնակիչ, կրտսեր սերժանտ Հենրիկ Հարությունյանը,  Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ, ավագ սերժանտ Վիլգեն Ավագյանը , Արփունք գյուղի բնակիչ, աշխարհազորային Արմեն Ասլանյանը։

«Մարտական 2-րդ աստճանի շքանշանով» է պարգեւատրվել Ակունք գյուղի բնակիչ, ավագ լեյտենանտ Վեմիր Հարությունյանը, «Հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճան» մեդալով՝ Ծովակ գյուղի բնակիչներ՝  լեյտենանտ Լյովա Սահակյանը, աշխարհազորային Քաջիկ Բարեյանը,  Զոլաքար գյուղի բնակիչ, շարքային  Ալիսա Մելքոնյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, սերժանտ Իրինա Գասպարյանը, Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ, սերժանտ Լեւոն Հարությունյանը, Ծովակ գյուղի բնակիչ, կրտսեր սերժանտ Արա Հովհաննիսյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, կրտսեր սերժանտ Կամո Պողոսյանը ։ «Արիության» մեդալով է պարգեւատրվել Վարդենիս քաղաքի բնակիչ, լեյտենանտ Գարիկ Բադեյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք Կառավարության անդամները ԱԺ-ում քննարկում են 2022-ի բյուջեի արդյունքներըԵրևանի ավտոբուսային պարկի բացումը․ ձեռք բերված ավտոբուսները մայրաքաղաքում են․ ՈՒՂԻՂԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂԱնընդունելի է առանց կոշտ արձագանքի թողնել Արցախի դեմ Ադրբեջանի սպառնալիքները․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է Հրդեհ Գետափ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Լույս չի լինիԵրևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Գունավոր մետաղների գներՄոսկվայում պայթյուն է որոտացել. ԱԹՍ է ընկել (տեսանյութ)«Ժողովուրդ». Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները«Հրապարակ». «Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան»Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»«Ժողովուրդ». Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում. վարժական հավաքները թակել են նրանց դռները«Հրապարակ». Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ«Փաստ». Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող նախագիծն ԱԺ ներկայացնելու համար պետք կլինի 50 հազար ստորագրություն«Ժողովուրդ». Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել«Փաստ». «Կարմիր գծերի» ու շահերի համադրման լաբիրինթում«Ժողովուրդ». ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացելԱնահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի. երգչուհու կողքին հայտնի երիտասարդ պաշտոնյա՞ն է. Starnews.am Ջուլիա Ֆոքսը հանրությանը ներկայացել է մազերից պատրաստված թափանցիկ զգեստովՎուչիչը Կոսովոյում իրավիճակի սրման պատճառով կդիմի երկրի քաղաքացիներինՄեծ Բրիտանիայում նախազգուշացրել են թագավորության փլուզման վտանգի մասինԱրցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը Ղարաբաղի հայերը մտադիր չեն հանձնվել Ալիևի «ողորմածությանը». Դավիթ ԲաբայանԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ 18-ամյա երեք տուժածները հոսպիտալացվել են Էլինա Ավանեսյանի հաղթանակը՝ աշխարհի 12-րդ ռակետի նկատմամբ Բայդենը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՇատ եմ կարևորում ՄԻՊ հաստատության հետ արդյունավետ փոխգործակցությունը․ Նիդեռլանդների դեսպան Շվեդիայում առաջին անգամ կանցկացվի սեռական հարաբերության Եվրոպայի առաջնությունՈրոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին․ Արցախի պետնախարար Արամ Ա Վեհափառը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի հետ քննարկել է երկու երկրներում առկա իրավիճակը Կարծում եմ, մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը․ նախագահԿոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության ավելի քան 40 զինվորական է տուժել Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան Արմեն Ռուստումյանը գործուղվում է Եվրոպա Խաղաղության առաջընթացի համար կարևոր է Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը․ Միրզոյան Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՄիջազգային դիտորդները հայտնել են Թուրքիայում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասինՍոֆյա Հովսեփյանը փոքրիկ է ունեցել․ «Հրապարակ»Որքան գումար է ծախսել Ոստիկանությունը 2022 թվականին Ադրբեջանի նախագահը կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԳՆՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ Անորոշություն՝ «անկլավների» հարցում. ՔՊ-ականները միմյանց հակասում ենՍյունիքում մեքենան 50 մետր գլորվել է ձորը․ կա տուժած Ահասարսուռ դեպք․ քաղաքացին անչափահաս երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ
Ամենադիտված