6-րդ հարկից նետված կինը զբաղվել է լրագրությամբ․ նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրայինի եթերում Ինձ սպասարկող մեքենայի ապակիներից հեռացվել է մգեցման թաղանթը․ Արշակյանը շնորհակալություն է հայտնում Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը Դիլիջանի քրեականի պետն առաջին անգամ է հանցանք գործել ու զղջացել, կարող է ներվել. Մինասյան ՊԵԿ-ը ներկայացրել է 2023-ի մայիսի 16-ից 31-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ինչ է բացահայտվել Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր․ ՀԺ Թքել եմ էն կադաստրի վկայականի վրա, որը Էրդողանն ու Ալիևը պիտի ստորագրեն. Շարմազանով «Նիկոլ դավաճան». բողոքի մեծ ակցիա Գլենդելում՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշման Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Հեսա կասեք` ԴԱՀԿ-ի ինչո՞վ ես հպարտանում, հլը տես` ինչքան դժգոհություն կա. Մինասյան 

Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ.Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Քաղաքական

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը մասնակցել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերին: Պատգամավորը ելույթ է ունեցել մարտի 16-ի նիստում:

«Հանձնաժողովի հարգելի' անդամներ,

Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի շրջանակում ստեղծվել է երկու աշխատանքային խումբ. մեկը` կանաչ հանրային կառավարման հարցերի, մյուսը` կառավարման: Երկու աշխատանքային խմբերի առաջին նիստերն արդեն կայացել են: Ներկայացրել եմ ԵԽԽՎ-ն` որպես տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող: Մեր հանձնաժողովի հետաքրքրությունների տեսանկյունից իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է կառավարման բազմաստիճան համակարգի եւ կանաչ հանրային կառավարման նոր մոտեցումները 2030 թվականի օրակարգով նախատեսված կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացի հետ կապելը:

Կանաչ հանրային կառավարման վերաբերյալ իմ հիմնական մեկնակետը հետեւյալն էր. ժողովրդավարական հասարակությունների նոր մարտահրավերներին դիմակայելու համար հանրային կառավարումը պետք է առնվազն լինի վստահելի, թվային, կանաչ: Հանրային կառավարման ոլորտում փոփոխություններն առաջին հերթին պետք է ազդեն դրա դերակատարների մտածելակերպի փոփոխության վրա: Կանաչ կամ թվային հանրային կառավարումը չի կարող եւ չպետք է ընկալվի միայն նորագույն տեխնոլոգիական լուծումների համատեքստում: Կանաչ օրակարգի առաջնորդության եւ քաղաքական մոտիվացիայի հարցերն արդիական են դառնում: Կանաչ խնդիրները միայն կանաչ կուսակցությունների մարտահրավերները չեն:

Լիարժեք կանաչ հանրային կառավարման նոր մարտահրավեր է դառնում էներգետիկ անվտանգության ստեղծվող իրավիճակը: Շատ երկրներ ստիպված են վերանայել կանաչ անցման հետ կապված իրենց նախկին որոշումները: Միեւնույն ժամանակ, հասարակության մի մասի մոտ կա ընկալում, որ կանաչ որոշումներից շատերը թանկ արժեն եւ իրենց բարեկեցության վրա են ազդում, ինչը հանգեցնում է նրանց բացասական արձագանքին եւ նոր բնապահպանական լուծումների նկատմամբ դիմադրությանը:

Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որ կանաչ կառավարման բուն էության եւ դրան առնչվող հիմնախնդիրների ըմբռնումը բոլոր միջազգային կազմակերպությունների համար նույնը լինի: Կանաչ օրակարգի զարգացման շատ խթաններ ձեւավորվում եւ ազգային մակարդակին են հասնում միջազգային կազմակերպությունների եւ վերազգային հաստատությունների կողմից, որոնք ունակ են մարտահրավերներին լուծում տալ առավել գլոբալ եւ անդրազգային մոտեցմամբ: Կարեւոր է գնահատել նաեւ կանաչ կառավարման որակի եւ մեր կազմակերպության անդամ երկրների ժողովրդավարության զարգացման մակարդակի միջեւ հարաբերությունները:

Կցանկանայի ձեզ հետ կիսել իմ այն դիտարկումը, որ կանաչ հանրային կառավարումն առողջ շրջակա միջավայրի իրավունքի իրականացման համատեքստում որոշակի թերահավատությամբ է ընկալվում: Նպատակահարմար կլինի, որ մեր կազմակերպությունն այս թեմային մոտենա այն տեսանկյունից, որ մաքուր, առողջ եւ կայուն միջավայր ունենալու մարդու իրավունքի իրականացումը կայուն զարգացման նպատակներին հասնելու հիմքերից է: Այս առումով կարեւոր է ուսումնասիրել կազմակերպության անդամ երկրներում առողջ շրջակա միջավայրի իրավունքը` որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը ներդնելու, կամ այլ կերպ ասած: Նախարարների կոմիտեի հանձնարարականների կատարումը: Կարծում եմ` հետաքրքիր կլինի նաեւ բացահայտել կանաչ հանրային կառավարման առումով տեմպի, ձեւերի եւ բովանդակության միջեւ տարբերությունը մեր կազմակերպության պետությունների միջեւ:

Բացի այդ, պատեհ կլիներ այս թեմայով ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի հետ համատեղ լսումներ անցկացնել` հասկանալու համար, թե որտեղ եւ ինչ խնդիրներ են առաջանում այս առումով` իրավական, գաղափարական, տնտեսական, թե ներքաղաքական։

Ավելին, օգտակար կլինի մոնիտորինգի հանձնաժողովին առաջարկել կանաչ կառավարման ոլորտում իրերի դրության հարցը մոնիտորինգային առաքելությունների եւ հաշվետվությունների ներկայացման պարտադիր առարկա դիտարկել

Հարգելի' գործընկերներ, կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ, որտեղ մեկտեղված են պետական եւ մասնավոր, տեղական եւ քաղաքացիական ջանքերը, սահմանվում են խաղի գործնական եւ համընդհանուր ճանաչում ունեցող կանոններ: Կանաչ հանրային կառավարումը պետք է նաեւ դրսեւորի խնդիրներն ու դրանց պատճառները միասնաբար ըմբռնելու կարողություն եւ որոշումների կայացման հարցում առաջարկի կոնսենսուսային մոտեցում

Կանաչ հանրային կառավարման համատեքստում կառավարման բազմաստիճան համակարգը կարող է դառնալ արդյունավետ եւ պատեհաժամ մոտեցում ապահովող հիմնական մեխանիզմներից մեկը: Բնապահպանական խնդիրների դեպքում մենք բախվում ենք տեղական, ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերների, որոնք բոլորից պահանջում են իրենց դերակատարումն ունենալ:

Օգտակար կլինի նաեւ կանաչ հանրային կառավարումը տեղակայել «երեք R»-երի մոտեցումով պայմանավորված լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում:

Առաջին` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի արձագանքող (responsive), ինչը նշանակում է խրախուսել եւ պահպանել ի հայտ եկած խնդիրների եւ դժվարությունների ազնիվ ու բաց քննարկման հնարավորությունը. չպետք է լինեն փակ թեմաներ կամ անհասանելի գորշ գոտիներ:

Երկրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատասխանատու (responsible), ինչը նշանակում է, որ ակնկալվող արդյունքները, որոնք կսահմանվեն, պետք է ունենան արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ, եւ դրանց ձախողումը պետք է հետեւանքներ ունենա

Երրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատշաճ (relevant), ինչը նշանակում է, որ բոլոր որոշումները պետք է լինեն ժամանակին, ռեսուրսներով հագեցած եւ համապատասխանեն Կայուն զարգացման նպատակներին:

Կանաչ հանրային կառավարումը պետք է խուսափի վնասակար փոխզիջումների եւ երկակի ստանդարտների պրակտիկայից: Հատկապես այսօր կլիմայական եւ բնապահպանական հարցերի շուրջ փոխզիջումներն անընդունելի են, քանի որ դրանց ընդունմանը չի մասնակցում երկրորդ առանցքային կողմը` ապագա սերունդները: Այս առումով կանաչ հանրային կառավարման հիմնական ակնկալիքը կարելի է բնութագրել որպես մարդկության տեխնոլոգիական առաջընթացի եւ հնարավոր բնապահպանական նոր վնասների բացառման միջեւ անհրաժեշտ հավասարակշռության ապահովում: Նաեւ մեծ մարտահրավեր է, երբ ժամանակակից տեխնոլոգիաները թարմ միջոցներ են ապահովում ոչ միայն պատերազմների եւ ռազմական գործողությունների համար, այլեւ խոր առճակատման պատուհան են բացում ռազմավարական ազդեցության նոր միջավայրերում` Արկտիկայում եւ տիեզերքում:

Եզրափակելով` կցանկանայի տեղեկացնել հանձնաժողովին, որ «Կանաչ հանրային կառավարումը լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում» համաժողովը, որը կազմակերպել է Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեն (CDDG): Նախարարների կոմիտեի Իսլանդիայի նախագահության հետ համագործակցությամբ, տեղի կունենա 2023 թվականի ապրիլին:

Համաժողովը, ի թիվս այլոց, կներկայացնի անդամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների լավ փորձը, կքննարկի տեղական, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում պետական կառավարման հնարավորություններն ու մարտահրավերները` առաջարկությունների բացահայտման նպատակով: Համաժողովի աշխատանքների ընթացքը եւ արդյունքները կներառվեն հանրային կառավարման մասին զեկույցում»,- ասել է պատգամավորը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
6-րդ հարկից նետված կինը զբաղվել է լրագրությամբ․ նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրայինի եթերում Ինձ սպասարկող մեքենայի ապակիներից հեռացվել է մգեցման թաղանթը․ Արշակյանը շնորհակալություն է հայտնում Հորդանանում կայացել է թագաժառանգի «դարի հարսանիքը» (լուսանկարներ)Դատավորի 30 թափուր հաստիք կա, որը շատ մեծ թիվ է․ Նաիրի Գալստյանը՝ դատավորների ծանրաբեռնվածության մասին Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը Թող էս ձեռքս կոտրվի, որ Արմեն Սարգսյանին նախագահ ա ընտրել, ապաշխարում եմ. Շարմազանով Դիլիջանի քրեականի պետն առաջին անգամ է հանցանք գործել ու զղջացել, կարող է ներվել. Մինասյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտՎարչապետի աշխատակազմը նպատակ է դրել նվազագույնի հասցնել հրատապ կարգով ԱԺ բերվող նախագծերը ՊԵԿ-ը ներկայացրել է 2023-ի մայիսի 16-ից 31-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ինչ է բացահայտվելՆիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր․ ՀԺ Թքել եմ էն կադաստրի վկայականի վրա, որը Էրդողանն ու Ալիևը պիտի ստորագրեն. Շարմազանով «Նիկոլ դավաճան». բողոքի մեծ ակցիա Գլենդելում՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշման Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Հեսա կասեք` ԴԱՀԿ-ի ինչո՞վ ես հպարտանում, հլը տես` ինչքան դժգոհություն կա. Մինասյան Հունգարիայի վարչապետը «շատ է աղոթել» ընտրություններում Էրդողանի հաղթանակի համարԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ2 արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք․ «Հետք» «Աղջիկս մտավ կյանքի նոր փուլ. հպարտ եմ, որ հենց Նրա մայրն եմ». Դիանա Գրիգորյան (լուսանկար) ՀՀ կադաստրի լրացված վկայական կթողեմ սերունդներին. Փաշինյանի խոսքերը ծափահարություններով ընդունեցին Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են․ Ֆինանսների նախարարԱրցախում անասնաբուծության ոլորտի ծրագրերն ընթացքի մեջ են Լաչինի միջանցքի փակումը երկու թամադա ունի՝ Փաշինյան ու Ալիև. Շարմազանով Քննարկվել են ՀՀ-ում Չինաստանի երկրաբանական կորպորացիայի ներդրումային ծրագրերի հնարավորությունները «Տաքսիով ու մետրոյով էլ եմ երթևեկում, բայց ծառայողական ամենագնացիս վրա լուսային փարոսիկի կարիքը կար»Իսկապե՞ս, համեստ բնակարանը ո՞րն ա, ես կարող եմ հիփոթեկով տուն վերցնել. Արայիկ Հարությունյան «Եթե Փաշինյանը մնաց, Տիգրանաշենին սպասվում է Շուռնուխի ճակատագիրը»5-ից 2-ը մանիկյուռ էին քսում, 1-ը` շարիկ էր գլորում. Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին Խուլիգանություն՝ երեւանյան փաբերից մեկում. արբած ծեծկռտուք են սարքել, կոտրել շշերը Մեկը իմ և ընտանիքիս նկարի տակ գրել էր՝ «Մտածում եմ ո՞ւր ես փախնելու». Ալեն Սիմոնյան Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Փաշինյան «Դատարանների 30 թափուր հաստիքը պետք է համալրենք, որ մատներից փուշ հանող լինի»«Իմ ղեկավարի տեսակետները կիսում եմ Արցախի և անկլավների մասով, այլապես այդ քաղաքական թիմում չէի լինի»Հունիսի 1-ից գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը. ՊԵԿ Ինչո՞ւ է 20 այցից 2-ը կայացել, հիմնավորումն էլ անընդունելի է. Վարդանյանը՝ նախագահականի պաշտոնյայինԱլիմենտ վճարելուց խուսափելու մեղադրանքով հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել էԲնակարանագողը բռնվեց հանցափաստով․ նրան վաղուց էին հետեւում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ասուլիսըՈւզում եմ մեր սերունդներին թողնել ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»․ Փաշինյան Հայտնի են մեդալի հավակնորդների քննությունների օրերըՄետրոպոլիտենն անդրադարձել է կայարանից պատմական Հայաստանի քարտեզը հեռացնելու մեղադրանքներին Երբ թուրքը խոսում է խաղաղության մասին` նշանակում է կոտորած է ծրագրում. քաղաքագետ Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասեցին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂՏիգրանաշենի հանձնումը նշանակում է հրաժարվել Վայոց Ձորից, Սյունիքից և ԱրցախիցՇվեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքները հանդես են եկել Փաշինյանի հայտարարությունը դատապարտող հայտարարություններով40 հարցից 2-ն եք զեկուցում, կառավարության նիստի իմաստը էլ ո՞րն է. Խաչատրյանը՝ Հարությունյանին Ֆուտբոլի երիտասարդական ԱԱ․ 1/4 եզրափակիչի զույգերըԳուցե ժամանակը դիտմա՞մբ եք սուղ դարձրել, որ գնումները մրցակցային չլինեն. Արթուր ԽաչատրյանՎստահ եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական բարեկամության ամրապնդմանը. ՀՀ նախագահ
Ամենադիտված