Ինչ ունեցվածք են հայտարարագրել մշտապես ստվերում գտնվող Երևանի ավագանու անդամները
AnalyticalՇատ հաճախ լրատվամիջոցների ուշադրությունից վրիպում է, թե ինչ ունեցվածք և եկամուտ են հայտարարագրել խոշոր քաղաքների և համայնքների ավագանու անդամները: Այսօր կանդրադառնանք Երևան քաղաքի ավագանու անդամներից մի քանիսի ներկայացրած գույքի և եկամտի հայտարարագրերին:
Եվ այսպես՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ավետիս Գասպարյանը հայտարարագրել է 2019-ին գնված MERCEDES-BENZ և 2021-ին ձեռք բերված NISSAN մակնիշի ավտոմեքենաներ: Կանխիկ դրամը կազմել է 1,000,000.00 դրամ և 1,500.00 ԱՄՆ դոլար: Եկամուտները՝ 136,000.00 դրամ:
Աննա Պապյանը հայտարարագրել է բնակարաններ՝ Նորքում և Վանաձոր քաղաքում, բանկային ավանդները կազմել են 2,000.00 , 3,000.00 և 500 ԱՄՆ դոլար, 1,275,000.00 դրամ: Ստացված եկամուտները կազմել են 96,600.00 դրամ:
Ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի հայտարարագիրը կարող եք տեսնել ստորև․