Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը պարտություն է կրել աշխարհի առաջնության մեկնարկում
Սպորտ

Հայաստանի կանանց բռնցքամարտի ընտրանու անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պարտվեց աշխարհի առաջնության մեկնարկում:
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող աշխարհի կանանց առաջնության մեկնարկային մենամարտում Հովսեփյանը ուժերը չափեց Չինաստանի ներկայացուցիչ Պան Ժուի հետ: Մրցավարների որոշմամբ հաղթեց չինացի մարզուհին` 5:0 հաշվով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ էին տոնել Էլիդա Քոչարյանը և Անուշ Գրիգորյանը: Պարտություն էին կրել Գայանե Տեր-Բարսեղյանը և Եկատերինա Սիչևան: