Ուսումնասիրվել են 44-օրյա պատերազմից հետո բազմաբնակարան շենքերը․ պատկերը մտահոգիչ է․ ԱՀ պետնախարար Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը ՄԻՊ-ը հյուրընկալել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի երեխաներին. նրանց տրամադրվել է ՄԻՊ թեժ գծի համարը Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. Աշոտ Բլեյան. 24TV Ամերիկացի գեներալը նշել է բազմաբևեռ աշխարհի գերտերությունները Վարդան Բիչախչյանը կդադարի մարզել Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբը Հուրգադայում որոշել են փակել բոլոր լողափերը շնաձկան հարձակումից հետո «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Լևոն Արոնյանը չի ցանկանում մեկնել Բաքու Հրդեհ Բյուրեղավանի հանրակացարանային շենքի սենյակներից մեկում. 2 քաղաքացի է տարհանվել 

Վարչապետին զեկուցվել է Տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները:

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի նախարարները, Տեսչական մարմինների ղեկավարները, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսչական մարմինների ղեկավարները Վարչապետին զեկուցել են 2022թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է շուրջ 2400 վերահսկողական միջոցառում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ուղղություններով: Արձանագրվել է 500 խախտում, տուգանքի չափը կազմել է շուրջ 917 մլն ՀՀ դրամ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ 240 վերահսկողական միջոցառում է իրականացրել՝ մթնոլորտային օդի պահպանության, ջրային, հողային, ընդերքի ռեսուրսների օգտագործման ու պահպանության, կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանման, վտանգավոր նյութերի, արտադրության և սպառման թափոնների ուսումնասիրության ուղղություններով։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 2393 իրավախախտում, կիրառվել է 99 մլն ՀՀ դրամի տուգանք, կասեցումների թիվը՝ 27: Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք: Նշված ուղղություններով իրականացվել են նաև կանխարգելիչ միջոցառումներ:

Կրթության տեսչական մարմնի կողմից նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում իրականացվել է 212 ստուգում, արձանագրվել է 1544 խախտում: 2022թ. մեկնարկել է «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագիրը, որի շրջանակում գնահատվել են ուսուցիչների մեթոդական և տեխնոլոգիաների կիրառման հմտությունները, մասնագիտական գիտելիքները, արդյունքում տրամադրվել են կրթական գործընթացի վերաբերյալ ցուցումներ: 40 դպրոցում կատարվել է աշակերտների մնացորդային գիտելիքների ստուգում, ԿԳՄՍՆ կողմից միջոցառումներ են ձեռնարկվել կրթության որակի արդյունքների բարելավման ուղղությամբ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 568 ստուգում է իրականացրել ոչ պարենային արտադրանքի անվտանգության, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղների, ծխախոտային արտադրատեսակների, նյութական պահուստի և արտադրական կանեփի բնագավառներում, արձանագրված խախտումների թիվը կազմել է 446: Կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 461 որոշում, տուգանքի չափը կազմել է շուրջ 139 մլն ՀՀ դրամ: Նշվել է, որ 2022թ. ՇՎՏՄ-ն ձեռք է բերել լաբորատոր սարքավորումներ, ինչը թույլ կտա վերազինել և բարելավել ենթակառուցվածքները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 3217 վերահսկողական միջոցառում, որի շրջանակում հայտնաբերվել է 1425 խախտում, կայացվել է վարչական պատասխանատվություն կիրառելու մասին 1212 որոշում, նշանակվել է մոտ 102 մլն ՀՀ դրամի չափով տուգանք: Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված դիտարկումների շրջանակում արձանագրվել է մակնշման պահանջների անհամապատասխանության՝ 667, ժամկետանց սննդամթերքի շրջանառության՝ 229, սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման՝ 71 դեպք: Մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվել է 270 ստուգում, խախտումների թիվը՝ 93: Գրանցվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 7 դեպք. ընդհանուր առմամբ, պետություն-տնտեսվարող համագործակցային աշխատանքի արդյունքում թունավորման դեպքերի թիվը նվազել է 2 անգամ, թունավորվածներինը՝ 7.5 անգամ: Կասեցվել է 78 արտադրական գործունեություն, որից 57-ն արդեն վերաբացվել են, 21-ի կողմից խախտումները շտկման փուլում են:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 1490 ստուգում՝ տրանսպորտի, էներգետիկայի և էներգասպառման, հրդեհային և տեխնիկական անվտանգության, քաղաքաշինության, գեոդեզիայի և հողօգտագործման ուղղություններով, արձանագրվել է 8943 խախտում: 1204 կրթական և 189 նախակրթական հաստատությունում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, բացահայտվել են համապատասխանաբար 4595 և 1337 խախտում, 338 առողջապահական օբյեկտում արձանագրվել է 2019 խախտում: Երևանում գտնվող 209 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 578 խախտում, 27.000-ից ավելի դիտարկում է իրականացվել տրանսպորտի անվտանգության բնագավառում, քաղաքաշինության ոլորտում բացահայտվել է 271 ինքնակամ կառույց: Կիրառվել է թվով 2760 վարչական տուգանք՝ 466 մլն ՀՀ դրամի չափով:

Տեսչական մարմինների ղեկավարներն իրենց զեկույցներում նշել են, որ հաշվետու տարում նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ, վերահսկողության գործընթացում ներդրվել են թվային գործիքներ: Տեղեկատվություն է ներկայացվել նաև կառուցվածքային բարեփոխումների և կադրային համալրվածության վերաբերյալ:

Վարչապետին ներկայացվել են նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից կատարված աշխատանքներն ու օրենսդրական նախաձեռնությունները: Նշվել է, որ վերլուծության արդյունքում վեր են հանվել որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ են դարձնում վերահսկողության ռազմավարական մոտեցումների հստակեցումը և ըստ այդմ՝ տեսչական գործառույթների, ընթացակարգերի, գործիքակազմի լավարկումը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն զեկույցների վերաբերյալ, արծարծվել են ներկայացված թեմաներին վերաբերող հարցեր, քննարկվել են հետագա անելիքները:

Վարչապետն անդրադարձել է վերահսկողության ռազմավարության խնդրին՝ կարևորելով քաղաքականությունների մշակման գործընթացի վրա տեսչական վերահսկողության արդյունքների ազդեցության գնահատումը և ստանդարտների մշակումը: «Մենք պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել», – նկատել է Կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը խոսել է տեսչական համակարգում թվային գործիքակազմի շարունակական ներդրման մասին, որը թույլ կտա զարգացնել համակարգերի փոխգործելիության մակարդակը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Երկրի վարչապետն ընդգծել է մի շարք ուղղություններով բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը և խորհրդակցության արդյունքներով տվել հանձնարարականներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուսումնասիրվել են 44-օրյա պատերազմից հետո բազմաբնակարան շենքերը․ պատկերը մտահոգիչ է․ ԱՀ պետնախարար Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունըՄԻՊ-ը հյուրընկալել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի երեխաներին. նրանց տրամադրվել է ՄԻՊ թեժ գծի համարը Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. Աշոտ Բլեյան. 24TV ԱՄՆ–ում գողը փորձել է թալանել արհեստանոցը՝ գլխին կրելով ստվարաթղթե տուփ (տեսանյութ)Ամերիկացի գեներալը նշել է բազմաբևեռ աշխարհի գերտերություններըՎարդան Բիչախչյանը կդադարի մարզել Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբը Հուրգադայում որոշել են փակել բոլոր լողափերը շնաձկան հարձակումից հետո«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըԼևոն Արոնյանը չի ցանկանում մեկնել Բաքու Հրդեհ Բյուրեղավանի հանրակացարանային շենքի սենյակներից մեկում. 2 քաղաքացի է տարհանվել Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 16 տարեկանների արագ շախմատի առաջնությունում Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք քննարկումներին․ Կլաարը՝ Բաքվում Զեփյուռ Բրուտյանը բողոքել է ալերգիայիցԱրցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածելՊետպատվերի համար նախատեսված միլիարդները փոշիացվե՞լ ենՄեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն․ միաբանները Ոսկեպարում էին Գոռում էր «հայրիկ»․ նոր մանրամասներ՝ Հուրգադայում շնաձկան հարձակման դեպքիցԻնչո՞ւ Բաքուն չեղարկեց Վաշինգտոնյան հանդիպումը ՆԳՆ ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու հետևանքով վթար էր տեղի ունեցել․ պարզաբանում Վաշինգտոնը չի հստակեցնում Միրզոյան-Բայրամով հաջորդ բանակցությունների ժամկետները․ «Ազատություն»  «Արևահարվեցի, թունավորվեցի, 3 անգամ ընկա ջախջախվեցի»․ Իննա ԽոջամիրյանՆյու Յորքը գլխավորել է աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաքների ցանկը (լուսանկարներ)ՔՊ-ականները Թալինը վերածել են «հայկական Սիցիլիայի»Կարևոր է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին․ գեներալ-գնդապետ ՄանիլովՀունիսի 19-20-ը Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստըՎաղը Գայանեի դատական նիստն է, վերջին շանսը՝ ազատ արձակման․ «Որդիների կանչ» Հայ-ռուսական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. Նիկոլ Փաշինյան Հուրգադայում տղամարդ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով․ ահասարսուռ կադրերԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆՖրանսիայում սիրիացի փախստականը դանակահարել է երեխաների (տեսանյութ)Փաշինյանը և Միշուստինը Սոչիում շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել հայկական արտադրանքին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը և Թուրքիայի ՊՆ ղեկավարը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են ՃՏՊ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին. կա տուժածՀուսով ենք՝ հանդիպումը կկայանա մոտ ապագայում․ Ադրբեջանը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին ԱՄՆ դեսպան Քվինն այցելել է Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Տաթևի վանք և Խնձորեսկ քարանձավային քաղաք Ամերիկյան «Chopped» խոհարարական հեռուստաշուի աստղ Ամանդա Ֆրայթագն այցելել է «Երեմյան ակադեմիա» (լուսանկարներ)Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը Արդարադատության միջազգային դատարանը շուտով կներկայացնի իր որոշումը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալԿաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչըՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ գլխավոր քարտուղարին Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ «Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է Փաշինյանը՝ Բելառուսի վարչապետի թևից քաշելով, մոտեցրեց ցուցահանդեսի հայկական տաղավարին Էս տառականները մեզ հոշոտում են, խի պտի իմ թոռները վիզները ծռած գան ստեղ. Ֆիրդուսի բնակիչ Օտարման ոչ ենթակա հողատարածքը նվիրատվությամբ գրանցվել է Մհեր Սեդրակյանի կնոջ անունով Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները
Ամենադիտված