Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է
Արտակարգ Պատահար

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamsyan.com-ը։
Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։
Բժիշկները նաև հավանաբար մահացածի հարազատներին տեղում բուժօգնություն ցուցաբերեցին, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել էր։
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա Ալվարդ Թ․-ն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար գնացքավարի ինքնությունը և ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ գնացքավարը նկատել է գնացքի գծերի վրայով անցնող քաղաքացուն, մի քանի անգամ շչակ է միացրել, սակայն դա օգուտ չի տվել, իսկ գնացքը չէր կարող կտրուկ արգելակել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
