Փարաքար համայնքում եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում գործարկվելու է էլեկտրական շչակ
Մարտի 22-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Բացի այդ, նույն օրը, ժամը 11:00-ին, Երևանի «Ա. Ալիխանյանի
անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի արտադրական տարածքում անցկացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։