Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ Ոստիկանությունից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի քրեականի պետին. Հարուցել քրվարույթ. Կանանց աջակցման կենտրոն Թմրանյութ օգտագործելը անձնական հարց է, ԱԺ-ում էլ մեկը կար` արյուն չտվեց. Քյարամյան 6-րդ հարկից նետված կինը զբաղվել է լրագրությամբ․ նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրայինի եթերում Ինձ սպասարկող մեքենայի ապակիներից հեռացվել է մգեցման թաղանթը․ Արշակյանը շնորհակալություն է հայտնում Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը Դիլիջանի քրեականի պետն առաջին անգամ է հանցանք գործել ու զղջացել, կարող է ներվել. Մինասյան ՊԵԿ-ը ներկայացրել է 2023-ի մայիսի 16-ից 31-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ինչ է բացահայտվել Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր․ ՀԺ Թքել եմ էն կադաստրի վկայականի վրա, որը Էրդողանն ու Ալիևը պիտի ստորագրեն. Շարմազանով 

Արշակ Հակոբյանը տարիների ընթացքում ապօրինի ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք ու օրինականացրել

Իրավունք

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված շուրջ 426 մլն դրամի գույքն օրինականացնելու և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու մեջ մեղադրվող Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, այս մասին տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թթ. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն պետական ծառայության վերը նշված պաշտոնները զբաղեցնելու ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի հետևանքով թաքցրել և խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2008-2010 թթ. ընթացքում Ա. Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և անչափահաս որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է ընկերության կառավարմանը: Այդ և ենթադրյալ այլ անօրինական գործունեության արդյունքում ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով՝ Ա. Հ.-ն 2011 թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75 մլն ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Հ.-ն 2012 և 2013 թթ. համապատասխանաբար 120 մլն ու 204 մլն 250 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը, իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը:

Գիտակցելով, որ հիշյալ գույքերի արժեքները շեշտակիորեն գերազանցում են իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները` Ա. Հ.-ն դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը:

Այսպիսով՝ հիմնավորվել է, որ Ա. Հ.-ի կողմից օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 ՀՀ դրամ և 75 մլն ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք:

Բացի այդ, Ա. Հ.-ն, ով փաստացի կատարել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թթ.-ին Վ. Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ օրինականացրել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելությունը:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար, 2013 թ. Ա. Հ.-ին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել Ա. Հ.-ի անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար:

Այդ նպատակով Ա. Հ.-ն 2013 և 2014 թթ. կնքված առուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71 մլն 556 հազար ՀՀ դրամով և 80 մլն 200 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար «Mercedes-Benz G 500» մակնիշի և «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151 մլն 756 հազար ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Ա. Հ.-ն 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել և թաքցրել է 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100.000 ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերոգրյալի հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում)  և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Ա. Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂՈստիկանությունից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի քրեականի պետին. Հարուցել քրվարույթ. Կանանց աջակցման կենտրոն Թմրանյութ օգտագործելը անձնական հարց է, ԱԺ-ում էլ մեկը կար` արյուն չտվեց. Քյարամյան Սենեգալում բողոքի ցույց է տեղի ունեցել. 9 մարդ է զոհվել6-րդ հարկից նետված կինը զբաղվել է լրագրությամբ․ նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրայինի եթերում Ինձ սպասարկող մեքենայի ապակիներից հեռացվել է մգեցման թաղանթը․ Արշակյանը շնորհակալություն է հայտնում Հորդանանում կայացել է թագաժառանգի «դարի հարսանիքը» (լուսանկարներ)Դատավորի 30 թափուր հաստիք կա, որը շատ մեծ թիվ է․ Նաիրի Գալստյանը՝ դատավորների ծանրաբեռնվածության մասին Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը Թող էս ձեռքս կոտրվի, որ Արմեն Սարգսյանին նախագահ ա ընտրել, ապաշխարում եմ. Շարմազանով Դիլիջանի քրեականի պետն առաջին անգամ է հանցանք գործել ու զղջացել, կարող է ներվել. Մինասյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտՎարչապետի աշխատակազմը նպատակ է դրել նվազագույնի հասցնել հրատապ կարգով ԱԺ բերվող նախագծերը ՊԵԿ-ը ներկայացրել է 2023-ի մայիսի 16-ից 31-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ինչ է բացահայտվելՆիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր․ ՀԺ Թքել եմ էն կադաստրի վկայականի վրա, որը Էրդողանն ու Ալիևը պիտի ստորագրեն. Շարմազանով «Նիկոլ դավաճան». բողոքի մեծ ակցիա Գլենդելում՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշման Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Հեսա կասեք` ԴԱՀԿ-ի ինչո՞վ ես հպարտանում, հլը տես` ինչքան դժգոհություն կա. Մինասյան Հունգարիայի վարչապետը «շատ է աղոթել» ընտրություններում Էրդողանի հաղթանակի համարԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ2 արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք․ «Հետք» «Աղջիկս մտավ կյանքի նոր փուլ. հպարտ եմ, որ հենց Նրա մայրն եմ». Դիանա Գրիգորյան (լուսանկար) ՀՀ կադաստրի լրացված վկայական կթողեմ սերունդներին. Փաշինյանի խոսքերը ծափահարություններով ընդունեցին Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են․ Ֆինանսների նախարարԱրցախում անասնաբուծության ոլորտի ծրագրերն ընթացքի մեջ են Լաչինի միջանցքի փակումը երկու թամադա ունի՝ Փաշինյան ու Ալիև. Շարմազանով Քննարկվել են ՀՀ-ում Չինաստանի երկրաբանական կորպորացիայի ներդրումային ծրագրերի հնարավորությունները «Տաքսիով ու մետրոյով էլ եմ երթևեկում, բայց ծառայողական ամենագնացիս վրա լուսային փարոսիկի կարիքը կար»Իսկապե՞ս, համեստ բնակարանը ո՞րն ա, ես կարող եմ հիփոթեկով տուն վերցնել. Արայիկ Հարությունյան «Եթե Փաշինյանը մնաց, Տիգրանաշենին սպասվում է Շուռնուխի ճակատագիրը»5-ից 2-ը մանիկյուռ էին քսում, 1-ը` շարիկ էր գլորում. Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին Խուլիգանություն՝ երեւանյան փաբերից մեկում. արբած ծեծկռտուք են սարքել, կոտրել շշերը Մեկը իմ և ընտանիքիս նկարի տակ գրել էր՝ «Մտածում եմ ո՞ւր ես փախնելու». Ալեն Սիմոնյան Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Փաշինյան «Դատարանների 30 թափուր հաստիքը պետք է համալրենք, որ մատներից փուշ հանող լինի»«Իմ ղեկավարի տեսակետները կիսում եմ Արցախի և անկլավների մասով, այլապես այդ քաղաքական թիմում չէի լինի»Հունիսի 1-ից գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը. ՊԵԿ Ինչո՞ւ է 20 այցից 2-ը կայացել, հիմնավորումն էլ անընդունելի է. Վարդանյանը՝ նախագահականի պաշտոնյայինԱլիմենտ վճարելուց խուսափելու մեղադրանքով հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել էԲնակարանագողը բռնվեց հանցափաստով․ նրան վաղուց էին հետեւում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ասուլիսըՈւզում եմ մեր սերունդներին թողնել ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»․ Փաշինյան Հայտնի են մեդալի հավակնորդների քննությունների օրերըՄետրոպոլիտենն անդրադարձել է կայարանից պատմական Հայաստանի քարտեզը հեռացնելու մեղադրանքներին Երբ թուրքը խոսում է խաղաղության մասին` նշանակում է կոտորած է ծրագրում. քաղաքագետ Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասեցին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂՏիգրանաշենի հանձնումը նշանակում է հրաժարվել Վայոց Ձորից, Սյունիքից և ԱրցախիցՇվեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքները հանդես են եկել Փաշինյանի հայտարարությունը դատապարտող հայտարարություններով
Ամենադիտված