ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Նիկոլ Փաշինյանն այլևս չի արդարացնո՞ւմ Արևմուտքի սպասելիքները

Վերլուծական

ԱՄՆ պետքարտուղարությունն մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են, ըստ արժանահավատ հաղորդումների, «անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումները»:

Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում չեն արձանագրվել քաղաքական բանտարկյալների առկայության մասին արժանահավատ հաղորդումներ: Սակայն, առկա են հաղորդումներ, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչներն արգելանքի տակ գտնվող անձանց շարունակել են ենթարկել խոշտանգումների կամ թույլ են տվել այլ ոտնձգություններ: Դրանց թվում զեկույցն առանձնացնում է ոստիկանական բաժանմունքներում շարունակական խոշտանգումների մասին հաղորդումները, որոնք, ի տարբերություն բանտերի և ոստիկանության կալանավայրերի, ենթակա չեն հանրային մոնիտորինգի:

Փաստացի, ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը բառացիորեն հերքում է Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին ասուլիսի ընթացքում բարձրաձայնած կետերը, դիցուք այն, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա կամ քրեական գործեր չեն կարվում։ Ըստ էության, ամերիկյան կողմը այդպես չի կարծում և բացահայտ կերպով մեղադրում է Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնին՝ այդ ժողովրդավարության ուղղուց շեղվելու համար: Պետական պաշտոնյաների կողմից պետական միջոցների յուրացման դեպքերով Հաշվեքննիչ պալատն է զեկույցներով հանդես եկել և դրանց արդյունքում նոր կալանավորումներ են անգամ անկնկալվում: Պաշտոնյաների կասկածելի բիզնես գործունեությունների և պետական գնումներում առկա կոռուպցիան ռիսկերի մասին բազմիցս ենք գրել: Դիցուք՝ բերենք մեկ օրինակ:  Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:  Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Ընդ որում, պետդեպի զեկույցում առկա այդ կետերը հայ հանրության համար նորություն չեն: Դիցուք՝ Փաշինյանը հայտարարում է, որ երկրում վերացել է համակարգային կոռուպցիան, սակայն վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող իրադարձությունները, երբ կալանավորվեցին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այլ բանի մասին է վկայում:

Կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում արևմտյան մի շարք հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներ, այսպես թե այնպես, հարվածում են Փաշինյանի կառավարության իմիջին՝ կասկածի տակ դնելով վերջինիս կողմից իրականացվող ռեֆորմների արդյունավետությունը: Այսինքն՝ չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում Արևմուտքի հասցեին ակտիվ ռևերանսներ է անում, ինչը, ի դեպ, չի վրիպում պաշտոնական Մոսկվայի հայացքից, Արևմուտքը մեսիջ է հղում ՀՀ իշխանություններին, որ վերջիններս չեն արդարացնում իրենց սպասելիքները...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված