ՔՊ–ն ՄԻՊ–ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը. Հայկ Կոնջորյան
Քաղաքական«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Տեղեկությունը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա ասաց, որ հունվարի 23–ից հետո, երբ ՄԻՊ–ի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանը, մանրակրկիտ դիտարկել են տարբեր թեկնածուների ու փորձել գտնել լավագույն թեկնածունին։
«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանն իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով, այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,– ասաց Հայկ Կոնջորյանը։
Տեսանյութը՝ 24News.am-ի։