Հնարավոր չէ նույնականացնել մեզ և նախկին իշխանությունների այլանդակությունները․ Հայկ Կոնջորյան
ՔաղաքականԿրկնակի խստություն պետք է ցուցաբերվի այն պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնց մեղքն ապացուցվում է կոռուպցիոն քայլերի են դիմում։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Մամուլի բոլոր հրապարակումները ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության, սակայն պետք է նկատել, որ այդ դեպքերի մեծ մասը վերաբերում են հիփոթեքով ձեռք բերված բնակարաններին, որոնց նման տասնյակ հազարավոր քաղաքացիներ նույն տարբերակով տուն են գնում։ Շատ ուրախալի է, որ մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաները տուն են գնում հիփոթեքով։ Սրա նպատակն է նույնականացնել մեզ եւ նախկին իշխանություններին, սակայն հնարավոր չէ նույնականացնել մեզ եւ նախկին իշխանությունների այլանդակությունները։ Անհամեմատելի է այն, ինչ տեղի ունեցել նախկինում, եւ այն ինչ կա հիմա»,- ասել է Կոնջորյանը։
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում։