Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ
ՔաղաքականՄարտի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած վարչության նիստն ավարտվել է: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունից։
«Քննարկվել են Անի և Սիսիան համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմիններում ընտրությունների անցկացման կարգի վերաբերյալ հարցեր։
Ընդունվել է Կուսակցության անդամավճարների հավաքագրման նոր կարգը։
Անդրադարձ է կատարվել ընթացիկ քաղաքական այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։