Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է
Իրավունք

Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ փաստաբան Լևոն Գևորգյանին բերման էին ենթարկել՝ պարեկին իբրև կաշառք առաջարկելու կասկածանքով։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 22-ին ժամը 01.25-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի աավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:
«Ուղևորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- հայտնել էին ոստիկանությունից։ Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալու հատկանիշներով, որը քննչական ենթակայությամբ փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։