Ինչո՞ւ արցախցիները դարձան գաղթական. Կարպիս Փաշոյան Երեք օրում բացահայտվել է 118 հանցագործության դեպք. գրանցվել է 52 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել 69 մարդ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ բացահայտում Գրիգոր Մինասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Նիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերը Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան Ղուկասյան Կրակոցներ Կոտայքում․ հրազենային վնասվածքներով ու դանակահարված հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն 

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում. ԱՄՆ դեսպանը՝ Քյարամյանին

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, եւ բարձր գնահատել նախընթաց շրջանում ԱՄՆ դեսպանատան մասնակցությունը երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցության խորացման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, ոլորտային բարեփոխումների և հանցավորության դեմ պայքարում Հայաստանի ներուժի զարգացման գործում։

ՔԿ-ից հայտնում են, որ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ համագործակցության արդյունավետությունն արտացոլվել է անդրազգային բնույթ ունեցող և տեխնոլոգիական զարգացման շնորհիվ առավել բարդ դրսևորումներ ստացող հանցատեսակներով բացահայտումների քանակական աճով, իսկ պայքարի արդյունավետ նոր մեթոդների յուրացումը, տեխնիկա-տեխնոլոգիական հագեցվածության շարունակումը նպաստում են ավելի շոշափելի ձեռքբերումներին։

Այս առումով Արգիշտի Քյարամյանն ընդգծել է  կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման առումով առանցքային նշանակություն ունեցող  համակարգչատեխնիկական լաբորատորիայի ստեղծումը ՀՀ քննչական կոմիտեում։ 2022թ. ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության բյուրոյի (INL) ֆինանսավորմամբ այն համալրվել է տվյալ ոլորտում ամենաարդիական ծրագրային ապահովումներով, գերհզոր սերվերային և այլ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ընդլայնել լաբորատորիայի գործառույթները։ Իր հագեցվածության մակարդակով այն չի զիջում տարածաշրջանային լավագույն լաբորատորիաներին։

Դեսպան Քվինին նշել է, որ ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության լավ ավանդույթներ և ցանկանում է զարգացնել դրանք նոր մակարդակի։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների հետագա զարգացմանը՝ ելնելով հայկական կողմի նախանշած առաջնահերթություններից։

Քննարկվել են առցանց հարթակներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացմանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցությանը, այս ոլորտներում ՀՀ ՔԿ քննիչների հմտությունների զարգացմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև իրավական փոխօգնության արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Տիկին դեսպանին ներկայացվել է ԱՄՆ աջակցությամբ հզորացված՝ ՀՀ ՔԿ-ում գործող համակարգչատեխնիկական լաբորատորիան։ Նա ծանոթացել է ինչպես ՔԿ ստորաբաժանումներում, այնպես էլ քննչական այլ մարմիններում քննվող վարույթներով համակարգչային համակարգերը թվային խուզարկության ենթարկելու, թվային հետքեր հայտնաբերելու և վերականգնելու լաբորատորիայի հնարավորություններին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչո՞ւ արցախցիները դարձան գաղթական. Կարպիս ՓաշոյանՈւկրաինայում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում կկայանա. Բորել Մահվան ելքով վրաերթ Երևան-Աշտարակ ճանապարհին Երեք օրում բացահայտվել է 118 հանցագործության դեպք. գրանցվել է 52 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել 69 մարդԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ բացահայտումՀրդեհ Կանիաշիր գյուղում Գրիգոր Մինասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարինԱրցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվելՆիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերըՀռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղել Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան ՂուկասյանԿրակոցներ Կոտայքում․ հրազենային վնասվածքներով ու դանակահարված հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացիՕգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորենԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան Լույս չի լինիՀոկտեմբերի 2-ի աստղագուշակՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդՓրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄբապեն աշխարհի լավագույն խաղացողն է․ Էնրիկե Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը Տաարաբտը տեխնիկապես ավելի լավն է, քան Նեյմարը․ Բալոտելլի ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 514 անձ. կառավարությունը շարունակում է նրանց ապահովել կեցության վայրով և անհրաժեշտ պայմաններովԱվտոմեքենան գլորվել է դաշտամիջյան հատված․ կա տուժած Հայաստանի հիվանդանոցներում մեծ թիվ են կազմում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ԼՂ-ից տեղահանված անձինք Հանձնվելն ու կոտրվելը դավաճանություն է նահատակների եւ ապրողների նկատմամբ․ Շարմազանով Մեզ բաժին հասած փորձությունը․ փրկարարները Ստեփանակերտում աղոթք են բարձրացրել առ Աստված Մարուքյանը հակադարձել է փորձագետին, որը Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չի համարում Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները. պաշտպանության նախարար Լեկոռնյու ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հանդիպում էին Արցախի ղեկավարության հետ, խոսում էին տեռորիստների հե՞տ, իսկապե՞ս. Օսկանյան Արցախի նախագահը դեռ կմնա Արցախում․ հայտարարություն Բիչախչյանի գոլը նպաստեց «Պոգոնի» հաղթանակին (տեսանյութ) Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարինՖրանսիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան Վանաձորի բկ-ում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը, ում ընտանիքը սպասել է 19 տարի 363 արցախցի գտնվում է ՀՀ ԲԿ-ներում, 214-ը՝ պայթյունի հետևանքով, 114-ը՝ ռազմական գործողությունների Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներովՆազելի Բաղդասարյանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության աշխատանքների ընթացքըԿյանքի և մահվան հարց է․ Արմեն ԱյվազյանՉհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, սատանայի կամքին չհանձնվե՛ք․ Արամ Ա-ն Արցախի զորակցական աղոթք է կատարել Համազգային աղոթքի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս է բերվել Ս․ Սարգսի մասունքակիր աջը Ադրբեջանը Հայաստանն ամբողջությամբ ներկայացնում է իբրև իրենց պատմական երկիր՝ բացահայտ կեղծիքներով. Արման Թաթոյան Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է Երեք տարի առաջ Վարագա Սուրբ Խաչի օրը սկսվեց 44-օրյա պատերազմը․ այսօր Արցախը հայաթափված է Արևմուտքի համար Ալիևը «լավ» բռնապետ է ու իրեն չեն պատժելու. ադրբեջանագետՏասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքինԹուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ
Ամենադիտված