Archbishop of France’s Marseille arrives in Armenia China's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU ties Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars 

Անիում թեժ ընտրություններ են սպասվում. ովքեր՞ են ֆավորիտները

Analytical

Նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել էր Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները։ Այստեղ ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով և դրան հաջորդած քաղաքական գործընթացներում հնարավոր չեղավ տեղական իշխանություն ձևավորել։

Նախորդ տարի կայացած ընրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը՝ ձայների 49 տոկոսը հավաքելով, սակայն իշխանության գալու համար ավագանու 3 անդամի ձայն էր պակասում: «Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։ 

Այսօր Անի համայնքում իշխանության գալու համար չորս քաղաքական ուժ է պայքարում՝ ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», Անիի նախկին համայնքապետի առաջնորդած «Ազգ-համայնք» դաշինքը, «Իմ հզոր համայնք» և «Հայկական երազանք» կուսակցությունները։ Այս ուժերից երեքը նախորդ ընտրություններին էլ մասնակցել են, պայքարին նոր է միացել միայն «Իմ հզոր համայնքը»: Ցուցակները գլխավորում են՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ Արման Սարիբեկյան, «Ազգ-համայնք» դաշինք՝ Արտակ Գևորգյան, «Հայկական երազանք»՝ Ագուն Սաղաթելյան, «Իմ հզոր համայնք»՝ Արմենակ Նաջարյան, որը նախորդ ընտրություններում «Ազգ-համայնքի» 2-րդ համարն էր:

Արդեն քանի օր է՝ տարբեր աղբյուրներից ահազանգեր են հնչում, որ  ՔՊ-ի ցուցակը գլխավորող թեկնածու Արման Սարիբեկյանի քարոզարշավին են լծվել բոլոր շերտերը՝ իշխանական պատգամավորներից, մարզպետից մինչեւ թաղային հեղինակություններ։ Սարիբեկյանին, ով մինչ այս բարձր պաշտոնին հասնելը ՀայՓոստի կառավարիչ էր աշխատում, այդպես էլ չհաջովեց ամրանալ համայնքում, չնայած այն հանգամանքին, որ հանդիսանում է Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի պրոտեժեն: 

Եվ, թերևս, թույլ դիրքերն են պատճառը, որ նրան օգնության  է հասել անգամ ՊՎԾ-ն: Բանն այն է, որ ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Անիի համայնքապետարանում, որոնք, ըստ պաշտոնական հաղորդագրության, կատարվել են 2017-2018 թվականներին, այսինքն այն ժամանակ, երբ համայնքապետ էր այսօր «Ազգ-համայնք» դաշինքով հանդես եկող Արտակ Գևորգյանը: Չի բացառվում, որ սա ընտրություններին ընդառաջ քաղաքական օպոնենտներին ճնշելու ևս մեկ փորձ է իշխող քաղաքական ուժի կողմից: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ինքը Գևորգյանը նախորդ ընտրություններին ընդառաջ չէր բացառել անհրաժեշտության դեպքում ՔՊ հետ կոալիցիայի ձևավորումը, ասել է թե՝ համագործակցության համար բաց էր: Ավելին, 2018-ին, երբ Անի համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպում Արտակ Գևորգյանին մեղադրելով շարք  չարաշահումների, անգործության, հարազատներին ու բարեկամներին տարբեր պաշտոնների նշանակելու մեջ՝ հեղափոխական իշխանությունները չնկատելու տվեցին այդ բողոքի ակցիաները և Գևորգյանը շարունակեց իր պաշտոնավարումը:

Անիում կայանալիք ընտրություններում հաղթելու լուրջ շանսեր ունի Ագուն Սաղաթելյանի գլխավորած նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, որը նախորդ ընտրությունների ժամանակ 3-րդ տեղն էր զբաղեցրել: Սաղաթելյանը այն ժամանակ իր ընտրողներին վստահեցրել էր իր գլխավորած քաղաքական ուժը որևէ մեկին չի միանալու, եթե որևէ մեկը ցանկություն ունի իրեն միանալու, թիմով կքննարկեն այդ հարցը, իհարկե՝ իրեն համայնքի ղեկավար ընտրելու պայմանով: Սաղաթելյանը այդպես էլ վարվեց, թեև ՔՊ-ի և «Ազգ-համայնք»-ի ճակատագրերը կախված էին Սաղաթելյանի քաղաքական ուժից, վերջինս իր խոսքի տերը եղավ և սկզբունքորեն որևէ մեկին չմիացավ: Մամուլը գրել էր,  որ այդ ընթացքում թե՛ ՔՊ-ական վերնախավը, թե՛ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանն ու նրա թիմակիցները շատ են փորձել բանակցել  Սաղաթելյանի հետ, որպեսզի վերջինս մտափոխվի, հրաժարվի իր դրած խիստ պայմանից ու միանա իրենց, սակայն վերջինս անդրդվելի էր:

2022-ի աշնանը անցկացված ընտրություններում «Ազգ-համայնք» դաշինքի 2-րդ համարը զբաղեցնող Արմենակ Նաջարյանն այս անգամ հանդես կգա առանձին քաղաքական ուժով՝ այն է՝ «Իմ հզոր համայնք». այն ունի ավագանու անդամի 39 թեկնածու: Ի դեպ, Նաջարյանը բացառում է, որ Գևորգյանի հորդորով է մտել ընտրապայքարի մեջ, սակայն քաղաքականության մեջ ոչինչ բացառել իհարկե հնարավոր չէ: Նաջարյանի ակտիվության և կատարած գործերի մասին լավագույն կերպով վկայում է այն հանգամանքը, որ վերջինիս լուսանկարը այդպես էլ չհաջողվեց գտնել:

Ընդհանուր առմամբ, Անիում ընտրությունը կայանալու է ներկա իշխանությունների, նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև և «Հայկական երազանք»-ի, որը նորաստեղծ է և ըստ էության բավական ինքնուրույն և սկզբունքային գիծ է առաջ տանում և կարող է հանդես գալ որպես երրորդ ուժ և ռեալ այլընտրանք:

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ukraine is on an “irreversible path” to NATO - Secretary General Stoltenberg is in KyivKazakhstan to not act as mediator in Armenia, Azerbaijan FMs' meetingArchbishop of France’s Marseille arrives in ArmeniaMediaHub: Armenia's Pashinyan to not attend Putin's inaugurationChina's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU tiesTurkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The Dvin
Most Popular