Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու». Աննա Հակոբյան
Բլոգոսֆերա

ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
Ժողովուրդ ջան, ամեն հարցի հետ կապված չէ, որ պետք է գեոպոլոտիկ վերլուծություններ անել։ Զարդ է ընդամենը, ինչ-որ մեկի համար երեւի թանկ իր, օգնեք գտնենք տիրոջը, թե չէ՝ ինչ վարկած ասես չշրջանառեցիք։ Եւս մեկ դետալ կա վրան, որ չեմ ցուցադրում, որպեսզի արձագանքի իրական տերը։ Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու»։