Ֆրանսիան չի խոսում, նա գործում է․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Տեսանյութեր
Լեռնային Ղարաբաղ անբավարար քանակությամբ պարենամթերք է հասնում, և դա Կարմիր Խաչի շնորհիվ է, որին օգնում է Ֆրանսիան։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ ելույթ ունենալով երկրի Սենատում ։
«Անհրաժեշտ է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ավելի լավ ապահովել Լեռնային Ղարաբաղի մատակարարումը։ Ֆրանսիան չի խոսում, նա գործում է»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ապրիլին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ քննարկելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։