PR-ի «առաջամարտիկների» թոփ 10-յակը Տեր Միքայել Աջապահյանը միացել է «Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը Ադրբեջանի ռմբակոծություններից զոհված Վաղարշակի և Վիկտորյայի օրը պետք է լիներ նաև այսօր․ Արցախի ՄԻՊ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Հետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը Ադրբեջանը կշարունակի զինվել. Հասանովը հանձնարարել է շարունակել «հայերի գործունեության անխափան դիտարկումը» Մոլդովայում ընթանում է հնգակողմ հանդիպումը (տեսանյութ) Անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետի լիազորությունները դադարեցվել են Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Վրաստանի վարչապետ 

Փաշինյանն աչք է փակո՞ւմ թիմակիցների՝ իրենց օրենքից վեր դասելու վրա

Վերլուծական

Հեղափոխությունից անմիջապես հետո ունեցած ելույթներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դատարանների որոշումները և վճիռները պարտադիր են բոլորի համար՝ իրենից սկսած, վերջացրած նախարարով և պահակով:  Այս նույն դրույթները Փաշինյանը պնդում է մինչ օրս՝ իր վերջին ասուլիսների ընթացքում:

Անցել է գրեթե հինգ տարի և այս ընթացքում պարզ է դարձել, որ Փաշինյանի այս հայտարարությունն էլ դասական պոպուլիզմի ժանրից էր, որի նպատակը հանրության աչքում դիվիդենտներ շահելն էր: Կարող ենք փաստել, որ մի շարք ՔՊ-ական պաշտոնյաներ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այս ընթացքում իրենց բազմիցս բարձր են դասել դատարանների որոշումներից` հրաժարվելով կատարել դրանք:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու նախարարության՝ պարտավորեցնելով Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։ Սակայն, Արսեն Թորոսյանը, ինչպես երևում է, իրեն օրենքից վեր է դասել և հրաժարվել է կատարել դատարանի վճիռը։
 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ամիսներ առաջ հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։ Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը հիմնավորված համարեց և հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով և այդ մասով պահանջը բավարարեց։ Նմանատիպ որոշում էր դատարանը կայացրել էր ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մասով` պահանջելով Փաշինյանից ներողություն խնդրել վերջինիս հայտնի գրիչի թեմայով զրպարտելու համար։ Երկու դեպքում էլ Փաշինյանն իրեն օրենքից վեր է դասել և չի կատարել դատարանի որոշումը։
 
ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում: Կհիշեք՝ 2021 թվականին, երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը:
 
Իր դեմ դատական հայցերի քանակով բոլոր ՔՊ-ականներին գերազանցած Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով այսօր զբաղեցնում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնը, բողոքներից մեկով օրերս խայտառակ պարտություն է կրել դատարանում: Ավելին` նույն բողոքի հիման վրա դատարնում պարտվել է կնոջը նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիկոլ Փաշինյանի թիմակից բարձրաստիճան երկու պաշտոնյաներին անցած տարի դատի տված անձը Նորամարգի դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանն էր, որին այն ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բառացիորեն թույլ չէր տվել հաղթել տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում: Համացանցում փոքր-ինչ տնտղելու արդյունքում պարզ է դառնում, որ դպրոցի տնօրենն այսօր այլ անձ է, հետևաբար ՔՊ-ական պաշտոնյաները աչք են փակել դատարանի որոշման վրա։
 
Հետ չի մնում նաև Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Դիցուք՝ կինոգործիչներն ահազանգում են, որ դեռևս նախորդ տարվա մայիսին Վարչական դատարանի որոշմամբ` կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը, սակայն Երևանի քաղաքապետարանն անտեսում է դատարանի որոշումը, և շինարարությունը մեծ թափով շարունակվում է: Նրանց խոսքով` ծառահատված բակն արդեն բետոնապատվել է, իսկ իրենց ահազանգերը քաղաքապետարանի թեժ գիծ անարդյունք են:
 
Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել: Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան:
 
Արթուր Վանեցյանն ընդդեմ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի քաղաքացիական հայցի քննության գործով դատարան ապացուցման բեռի բաշխում է կատարել։ Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ում իրական անունը Գուրգեն է, Հանրային հեռուստաընկերության եթերում 2021 թվականի հուլիսի 20-ին Արթուր Վանեցյանի մասին հետեւյալ միտքն էր արտահայտել․ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին, բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր»։ Գագիկ Մելքոնյանի գործն անհամեմատ ավելի դժվար է, դատարանը նրան պարտավորեցրել է ապացուցել, որ իր կողմից ներկայացված փաստացի տվյալներն իրականություն են` զրպարտություն չեն, այսինքն՝ Մելքոնյանը դատարանում պիտի ապացուցի իր խոսքերը:  Դեռևս ՝ մինչ այս պահը Մելքոնյանի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել, չնայած այն հանգամանքին, որ անցել է բավական երկար ժամանակ:
 
Ինչպես երևում է՝ Փաշինյանը կա՛մ տեղյակ չէ իր թիմակիցների կողմից օրենքի պահանջի վրա աչք փակելու հանգամանքին, կա՛մ տեղյակ է և պարզապես աչք է փակում վերը նշված հանգամանքի վրա, քանի որ չի ցանկանում նեղացնել յուրայիններին: Այդ դեպքում ակնհայտ է, որ Հայաստանում պաշտոնյաներն արտոնյալ են դատարանի որոշումները կատարելու, ավելի ճիշտ՝ չկատարելու առումով, իսկ Փաշինյանի խոստումները և հեղափոխությունից հետո հնչեցրած պնդումները ընդամենը պոպուլիզմի ժանրից են:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
PR-ի «առաջամարտիկների» թոփ 10-յակըՏեր Միքայել Աջապահյանը միացել է «Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը Ադրբեջանի ռմբակոծություններից զոհված Վաղարշակի և Վիկտորյայի օրը պետք է լիներ նաև այսօր․ Արցախի ՄԻՊ Հայկական պանելը հուսալի ձեռքերում է․ «Հրապարակ»Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Հարբած դեռահասը կամրջից ընկել է ռելսերի վրա և ողջ մնացելՀետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը Ադրբեջանը կշարունակի զինվել. Հասանովը հանձնարարել է շարունակել «հայերի գործունեության անխափան դիտարկումը» Մոլդովայում ընթանում է հնգակողմ հանդիպումը (տեսանյութ)Անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետի լիազորությունները դադարեցվել են Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Վրաստանի վարչապետ 42-ամյա Քիմ Քարդաշյանն ակնարկել է նոր սիրավեպի մասինԳինու փառատոնի առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ Դիլիջանի քրեականի պետը ներողություն է խնդրել անչափահաս տղայից․ քրեական հետապնդում չի հարուցվել. News.am Գարեգին Բ-ն Հունգարիայի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի ոտնձգություններին Մոլդովայում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Շոլց-Մակրոն-Ալիև հնգակողմ հանդիպումը Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումըԵվրոպացի իրավապահները ոչնչացրել են մրգերի և բանջարեղենի արկղերով թմրանյութ տեղափոխող հանցավոր խումբ Անչափահաս մատուցողին ծեծի ենթարկելը խայտառակություն է․ ԻՔՄ-ն գրություններ է պատրաստում ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին Ուկրաինայի Զինված ուժերը փորձել են Բելգորոդի շրջանով ճեղքել սահմանը. ՌԴ ՊՆՀիվանդանոցին ասում եք՝ մեզնից հեռու մնացեք, ձեր յուղով տապակվեք. Թորոսյանը՝ Ավանեսյանին Ծայրահեղ մտահոգ ենք Արցախում ստեղծված իրավիճակով․ «Միասին» շարժումը դիմում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 2023թ. հունվար-մայիսին ՊԵԿ-ն ապահովել է 2022թ. համեմատ 19.7%-ով ավելի հարկեր և տուրքեր27-ամյա գորիսեցու «Կամազ»-ում ապօրինի հատված 18 խմ բոխի է հայտնաբերվել Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն ռեկորդային գումարով վաճառում է Ferrari Enzo-նԱրարատ կատարած այցի ժամանակ Արամ Հովհաննիսյանը քննարկել է ծառայողական կարգապահության մասին հարցեր ԿԳՄՍ նախարարն ԱՄՆ դեպանի հետ քննարկել է ՀՀ գյուղերում անգլերենի ուսուցմանը նպաստող համատեղ ծրագրերըՄինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում ունենք. Անահիտ Ավանեսյան «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ փողոցներ Մեսին հեռանում է ՊՍԺ-իցԱրցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր Նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելուՔովիդին ուղղված 5 մլրդ դրամը վերադարձվել է բյուջե, համավարակը ավարտված է. ֆինանսների նախարար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ նվազել էԼաչինի միջանցքի շրջափակման պատճառով շուրջ 550 երեխա զրկվել է տուն վերադառնալու իրավունքից․ Արցախի ՄԻՊ Արևմուտքը Բելառուսում իշխանափոխության սցենար է պատրաստում. ԼուկաշենկոԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում ներկայացնում է 2022-ի բյուջեի արդյունքները․ ՈՒՂԻՂ«Չգիտեմ՝ Փաշինյանը փաստաթուղթ կստորագրի, թե ոչ, բայց բոլորի համար այդ բանակցությունների ելքը վճռված է»ԱԺ այգին միայն այսօր բաց կլինի. Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ընդդիմադիրներն այգին կօգտագործեն քաղաքական նպատակներով Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովին Ադրբեջանցի լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, որին նա չպատասխանեց (տեսանյութ)Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործության դեպք. Գրանցվել է 22 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 25 մարդ Բարձր եմ գնահատում ձեր հանձնառությունը․ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՔննիչը քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափի կաշառք. դատախազը գործն ուղարկել է դատարան Դատախազներն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով հիմնավորել քաղաքացիների ուղղությամբ կրակոցները
Ամենադիտված