ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից 

Պետք է պահպանենք և սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները. Արմեն Գևորգյան

Արտաքին Քաղաքական

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը մարտի 22-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանի ընթացքում` «Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացումը» թեմայով նիստի ժամանակ:

«Պարո'ն նախագահող,

Պարո'ն Գլխավոր քարտուղար,

Հարգելի' գործընկերներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս քննարկմանը մասնակցելու հրավերի համար: Մենք առնչվում ենք անվիճելիորեն կարեւոր եւ արդիական թեմայի` ամբողջ գլոբալ միջազգային հանրության եւ հատկապես Եվրոպայի խորհրդի համար, որը պետք է դառնա կայուն զարգացման գաղափարների առաջմղման եւ դրված նպատակներին հասնելու հիմնական դերակատարներից: Ցանկանում եմ նաեւ շնորհավորել զեկուցողներին կատարած շատ պատասխանատու աշխատանքի համար:

Նկատառումներս առնչվում են երեք հիմնական հարթությունների. առաջին` ԿԶՆ-ներին հասնելու բարդ միջավայրի վերաբերյալ իմ գնահատականները, երկրորդ` ԿԶՆ-ների տեղայնացման նոր խնդիրները եւ երրորդ` որոշ առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ տեղայնացնել դրանք:

Մենք անցել ենք ԿԶՆ-ներին տանող ճանապարհի ուղիղ կեսը, եւ այսօր լավ հնարավորություն է գնահատելու, թե որտեղ ենք, ինչպես նաեւ` նախանշելու առաջ շարժվելու նոր ճանապարհային քարտեզ: Կայուն զարգացման նպատակներն առաջընթացի համար խիստ ցանկալի չափորոշիչներ են, եւ տեղյակ եք այն գնահատականներին` համաձայն որոնց, ցավոք, դրանք կարող են թղթին մնալ մինչեւ 2030 թվականը: Նման սպասելիքներն առաջանում են նոր գլոբալ սպառնալիքների, շարունակական առճակատումների եւ աշխարհում բեւեռացվածության խորացման ճնշման ներքո:


Թույլ տվեք սկսել` կարեւորելով, որ բոլորս պետք է ընդունենք եւ գիտակցենք այն փաստը, որ ԿԶՆ-ները մեր միասնական նպատակներն են, որոնք ընդունվել են ՄԱԿ-ում` որպես գործելու համընդհանուր կոչ: Փորձագետների եւ տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իմ քննարկումները թույլ են տալիս առանձնացնել իրագործման գործընթացի հետ կապված հետեւյալ հիմնախնդիրները.

1.Կառավարության տարբեր մակարդակների եւ մասնավոր հատվածի դերակատարների մասնակցությունը ԿԶՆ օրակարգի իրականացման գործում: Բավական բարդ է եւ երբեմն դժվար համակարգել 2030 օրակարգում տարբեր մասնակիցների ներդրման, ինչպես նաեւ` նրանց ներուժի գնահատումը` դրանք էլ ավելի շատ ոլորտներում ու բաժիններում ներդնելու նպատակով:

2.ԿԶՆ-ների իրագործման գնահատումը: ԿԶՆ-ներին հասնելուն ուղղված քաղաքականության պլանավորման եւ իրագործման հարցում չկան ոլորտային եւ աշխարհագրական տարբեր հարթությունները հաշվի առնող համապարփակ եւ ընդգրկուն մոտեցումներ: Դրանք նաեւ զուրկ են ներառական, մասնակցային մեխանիզմներից: Գործընթացը թույլ չի տալիս բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավումն ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացմանը:

3.Անհրաժեշտ տվյալների բացակայությունը: Շատ երկրներ պայքարում են ԿԶՆ-ների եւ դրանց իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման հարցում: Տվյալների հավաքագրումը երկրներում իրականացվում է տարբեր կերպ, ինչը դժվարացնում է ԿԶՆ թիրախների եւ ցուցանիշների գնահատումը գլոբալ համատեքստում:

4.Կայուն ֆինանսական մեխանիզմներ: Շատ ԿԶՆ-ներ կառավարությունների պատասխանատվության ներքո են, ինչն ավելի է դժվարացնում դրանց ձեռքբերումների ֆինանսավորման համար միջոցներ գտնելը: Կարեւոր է ունենալ մասնավոր հատվածի եւ դոնոր համայնքի պատշաճ եւ արդյունավետ ներգրավվածություն` արդյունավետ գործող կայուն ֆինանսական մեխանիզմներ ու գործիքներ մշակելու եւ իրականացնելու համար:

Հարգելի' գործընկերներ, մեզ վիճակված է ապրել բազմաճգնաժամ ժամանակահատվածում (pilicrisis): Ինչպես ցույց են տալիս Եվրոպայում կատարված վերջին ուսումնասիրությունները, ի թիվս բազում խնդիրների` ներկայումս քաղաքացիների համար ամենախիստ մտահոգությունը կենսաապահովման ծախսերի աճն է: Աղքատությունն ու սոցիալական մեկուսացումը նույնպես շատ են մտահոգում նրանց: Covid-19 համավարակի, աճող գնաճի եւ էներգետիկ ճգնաժամի հետեւանքները շարունակում են ազդել կյանքի որակի վրա: Եվրոբարոմետրի համաձայն թե' Ուկրաինայում պատերազմի հնարավոր տարածվելն այլ երկրների վրա, թե' կլիմայի փոփոխության արտակարգ դրությունը ԵՄ քաղաքացիների մեծամասնության գլխավոր անհանգստությունն են:

Այս ամենից զատ մենք բախվում ենք նաեւ գլոբալ մարտահրավերների: Հատկապես հետխորհրդային տարածքում զարգացումը հանգեցրել է անբնական իրավիճակի, երբ շատ ազգեր կանգնած են ժողովրդավարության կամ անվտանգության միջեւ դժվարին ընտրության առաջ: Աշխարհում առկա տեղաշարժերը ստիպում են մեզ մտածել չորրորդ հարթության մասին, որտեղ զարգանում են ԿԶՆ-ները: Տնտեսական աճից, սոցիալական պատասխանատվությունից եւ բնապահպանական հավասարակշռությունից զատ մենք պետք է մտածենք նաեւ անվտանգության, կամ, այլ կերպ ասած, կյանքի համար ապահով եւ խաղաղ միջավայրի մասին:

Նկատի ունենալով բոլոր այս մարտահրավերները` այդուհանդերձ պետք է ադեկվատ եւ ռացիոնալ լինենք` հասնելու համար կայուն զարգացման նպատակներին: Նախ` պետք է գիտակցենք եւ գնահատենք այն փաստը, որ մինչեւ 2030 թվականը 17 ԿԶՆ-ներին հասնելու ռիսկերը տարեցտարի ավելանում են` պայմանավորված աշխարհաքաղաքական տուրբուլենտությամբ եւ գլոբալ անվտանգության ճարտարապետության խաթարմամբ: Առողջ բանականությունը պետք է դրսեւորվի այն գիտակցմամբ, որ կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում է, եւ պետք է անդադար նոր լուծումներ գտնենք, որոնք առկա ռեսուրսներն առավելագույնս օպտիմալ կօգտագործեն եւ կընդլայնեն մեր գործընկերությունն ու համագործակցությունը:

Ինչ վերաբերում է տվյալ ժամանակահատվածում ԿԶՆ-ների տեղայնացմանը, երբ ճանապարհի կեսն արդեն հետեւում է, կառաջարկեի սկսել դրանց իրագործման նոր ճանապարհային քարտեզի մշակմամբ` նոր առաջադրանքներ-նոր լուծումներ: Նման մոտեցումը մեր աշխատանքին ռացիոնալություն կհաղորդի: Թույլ տվեք առաջարկել ԿԶՆ-ների հետագա տեղայնացման գործում ի գիտություն ընդունել հետեւյալ նոր մոտեցումները.

*   Մեր աշխատանքի միջանկյալ արդյունքների գույքագրում (inventorization) եւ համեմատական վերլուծություն մինչեւ 2015 թվականը մեր ունեցածի եւ ազգային, տարածաշրջանային ու տեղական մակարդակներում այսօր եղածի միջեւ:

*   ԿԶՆ-ների միջեւ առաջնահերթությունների սահմանում (prioritization)` ընդգծելով առավել անկայուն կամ դժվար հասանելիները եւ ցուցակագրելով նրանք, որոնք առավել համապատասխան եւ կարեւոր են ազգային ու տեղական մակարդակում` հաշվի առնելով առկա ռեսուրսների շրջանակը եւ սահմանափակ ժամանակը:

*   Համաժամանակեցումը (synchronization)` որպես համալիր միջոցառում համագործակցության ուղղահայաց եւ հորիզոնական մակարդակներում ԿԶՆ-ներին հասնելու արդյունավետ եւ արձագանքող միջավայր ստեղծելու համար:

Միեւնույն ժամանակ, ԿԶՆ-ների առավել արդյունավետ եւ օպտիմալ տեղայնացման նպատակով կառաջարկեի դիտարկել աշխատանքի եւ համագործակցության այնպիսի մեխանիզմների ներուժը, ինչպիսիք են`

*  Խորհրդակցական (deliberative) ժողովրդավարությունը

*  Լավ ժողովրդավարական կառավարման 12 սկզբունքները

*  Կառավարման բազմաստիճան համակարգը

*  Անդրսահմանային համագործակցությունը

*  Թվային եւ կանաչ հանրային կառավարումը:

ԿԶՆ-ների առավել խոր եւ արդյունավետ տեղայնացման համար կարող ենք դիտարկել կառավարման բազմաստիճան այնպիսի համակարգի մշակումն ու իրականացումը, որը կներառի հետեւյալ գործառույթները` համակարգում, ռացիոնալացում, խորհրդատվություն եւ հավասարեցում:

Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի աշխատանքային խումբը ենթադրում է, որ կառավարման բազմաստիճան համակարգը, որի հիմքում ընդունված որոշումների եւ առաջարկությունների օգտակարության նախադրյալն է, պետք է հետեւյալ բնութագրերն ունենա.

- Յուրաքանչյուր մակարդակի համապատասխան դերերի, գործառույթների, իրավասությունների եւ գործունեության պատշաճ կերպով հաշվի առնելը, ինչը ենթադրում է փոխադարձ հարգանքի սկզբունք:

- Այն նպատակ ունի որոշել ճիշտ ոլորտը, որի վերաբերյալ պետք է որոշումներ կայացվեն, եւ տնտեսական խնդիրների վերաբերյալ գործողություններ ձեռնարկելու ճիշտ մակարդակը` միաժամանակ պահպանելով համապատասխան ինքնությունները, ինչը, ըստ էության, փոխլրացման սկզբունքն է:

- Այն հիմնված պետք է լինի հարգանքի, արդար երկխոսության, թափանցիկության եւ վստահության վրա, որը փոխըմբռնման սկզբունքն է:

Եզրափակելով խոսքս` թույլ տվեք նշել այն հիմնական նախապայմանները, որոնք հաջողությամբ կարող են պսակել մեր աշխատանքը: Մենք պետք է`

1. Պահպանենք եւ սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները` որպես մեր ընդհանուր ժողովրդավարական մշակույթի հիմք:

2. Արմատավորենք հանրային բարիքների հավասար եւ արդար բաշխման ու կառավարման սկզբունքները` որպես հասարակության մեջ վստահության ապահովման հիմնական գործոն:

3. Ապահովենք որակյալ կրթության առկայությունը եւ դրա հասանելիությունը` որպես անկախ, ինքնաբավ, ակտիվ եւ սկզբունքային քաղաքացի ունենալու առանցքային պայման:

4. Համակողմանիորեն ձգտենք վերականգնել եւ պահպանել անվտանգ, առողջ, մաքուր եւ կայուն շրջակա միջավայր:

Եվ վերջապես, մենք պետք է հնարավորինս մոբիլիզացնենք երիտասարդների դրական եւ ստեղծագործ էներգիան, հավաքագրենք եւ ամենաակտիվ կերպով ներգրավենք նրանց` աշխարհում գլոբալ վերափոխումների ձեւավորման գործում:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Արմեն Գեւորգյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակ
Ամենադիտված