Վարդան Մինասյանն առաջին մարզումն է անցկացրել վրացական «Թելավի» ակումբի հետ
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է վրացական «Թելավիի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մինասյանի մարզչական շտաբում են ընդգրկվել նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը։
Նա առաջին մարզումն է անցկացրել վրացական ակումբի հետ։