Կիլոգրամով թմրամիջոց հայտնաբերելու գործով բերման ենթարկվածների թվում է «Լեդի Հակոբի» եղբոր որդին
Արտակարգ Պատահար
Ոստիկաններն ու քննիչները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։ Եվ կան կասկածներ, որ այդ գումարները գոյացել են թմրամիջոցների առք ու վաճառքից։
Shamshyan.com-ը մանրամասներ է ներկայացրել դեպքից՝ տեղեկացնելով, որ բերման ենթարկվածների մեջ է հանրությանը հայտնի «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանաջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Վարդան Հակոբյանը։